«Հորդանան գետի ափին վեր խոյացող Սուրբ Կարապետ եկեղեցին մեր երկրում հայոց պատմության շարունակական ներկայությունն է ապահովում». Հորդանանի թագավորը Երևանից ուղերձ է հղել «Կրոնը և հանդուրժողականությունը» թեմայով

Լուրեր

02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
Բոլորը

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմին նախագահական նստավայրում երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների, տեղացի և օտարերկրյա դիվանագետների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, արևելագետ-գիտնականների ներկայությամբ իր ուղերձն է հղել «Կրոնը և հանդուրժողականությունը» թեմայով:

Մինչ այդ նախագահ Սարգսյանն իր խոսքում պատմական համարելով Նորին Մեծության այցը Հայաստան, որպես հայ՝ իր երախտիքի խոսքն է հղել Հորդանանի ժողովրդին և թագավորի ընտանիքին. «Բոլորն են հիշում, որ Ձեր նախապապը կոչով է դիմել արաբ ժողովրդին՝ ապաստան տալ Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին: Եվ ես ցանկանում եմ իմ ժողովրդի անունից խորին շնորհակալություն հայտնել»:

Նախագահը նաև տեղեկացրել է, որ հիանալի քննարկում են ունեցել Նորին  Մեծության հետ, խոսել երկու երկրների և երկու ժողովուրդների համագործակցության ներուժի մասին զբոսաշրջության, կրթության, գիտության, տեխնոլոգիաների, անվտանգության, սննդի արտադրության, գյուղատնտեսության ոլորտներում:

Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդը հորդանանյան պատվիրակության անունից իր խորին երախտիքն է հայտնել ջերմ հյուրընկալության համար: «Երևանը, լինելով աշխարհի ամենահին քաղաքներից մեկը, աշխույժ ու երիտասարդ քաղաք է, -ասել է թագավորը:– Այն ինձ հիշեցնում է իմ սիրելի Հորդանանը: Մեր երկու երկրները և մարդիկ այսօրվա ժամանակակից աշխարհում իրենց ուրույն տեղն ունեն՝ մնալով հավատարիմ իրենց ինքնությանը, մշակույթին և հավատքին: Հորդանանը, ինչպես Հայաստանը, իր մարդկային ներուժը դարձրել է զարգացում տանող իր հիմնական շարժիչ ուժը: Մեր երկրները շատ բան ունեն քաղելու համագործակցությունից, որպեսզի իրացնեն այս շատ խոստումնալից ներուժը:

Չնայած սա մեր առաջին պաշտոնական այցելությունն է ձեր գեղեցիկ երկիր, մենք զգում ենք, որ ընտանիքում ենք, և փաստացիորեն, մենք ընտանիք ենք: Մեր ընտանեկան հարաբերությունները դարերի խորքից են գալիս: Իմ նախապապը, որին Դուք հիշատակեցիք, պարոն նախագահ, հորդորում էր սիրել Աստծուն ու մերձավորին, և ապաստան տվեց քրիստոնյա հայ ընտանիքներին: Իմ նախապապը, իմ պապը, ես, օգնելով կարիքավոր ընտանիքներին, հասկացանք, որ դա միակ տարբերակն է: Սա մի պարտականություն է, որը Հորդանանը շարունակում է իրականացնել: Հազարավոր հորդանանցիներ իրենց արմատներով Հայաստանից են: Նրանք պատիվ են բերում մեր երկու երկրներին և կենսական դերակատարում ունեն մեր երկրի արվեստի, կրթության, հանրային ծառայությունների, բիզնեսի և շատ այլ ոլորտներում: Նրանք ձևավորում են այն հիմքը, որի վրա մեր բարեկամությունը շարունակում է զարգանալ»:

Աբդալլահ Երկրորդն ասել է, որ Հորդանանի Հաշիմյան Թագավորությունը նախապատրաստվում է իր առաջին 100-ամյակը նշելուն: «Մենք հպարտորեն ենք հետահայաց նայում ծագումով հայ հորդանանցիներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել մեր հայրենիքի առաջընթացի և բարգավաճման համար,-նշել է նա:– Մեր համատեղ պատմությունը շատ ավելին է, քան դա: Միջին Արևելքի հայերը համարվում են աշխարհի ամենահին քրիստոնյա համայնքի մասը: Նրանք մեր տարածաշրջանի անցյալի անբաժան մասն են: Նախատեսում ենք աշխատել Ձեզ հետ, որպեսզի նրանք շարունակեն այդպիսի առանցքային դերակատարում ունենալ մեր ներկայի և պայծառ ապագայի ձևավորման համար:

Հորդանանում Սուրբ Կարապետ Հայ առաքելական եկեղեցին կանգնած է Հորդանան գետի ափին գտնվող Հիսուս Քրիստոսի մկրտության վայրում: Սա մեր երկրում հայոց պատմության շարունակական ներկայությունն է ապահովում:

Երուսաղեմում հայկական թաղամասը քաղաքի մասն է կազմել դարեր շարունակ, և հայկական պատրիարքությունը այլ եկեղեցիների շարքում եղել է Օմարի պաշտպանության ներքո: Քրիստոնյաների և մուսուլմանների համակեցության ավանդույթն ունի 1300 տարվա պատմություն: Այս ժառանգությունը շարունակվում է այսօր իսլամական և քրիստոնեական սրբավայրերում: Սա մի պարտականություն է, որը ես հպարտությամբ եմ իրականացնում: Ես հատկապես հպարտ եմ, որ ինձ վստահված է Երուսաղեմի հայ պատրիարքարանի սուրբ վայրի պաշտպանության պատասխանատվությունը: Երուսաղեմը շատ մեծ պատմական նշանակություն ունի ոչ միայն ինձ և իմ ընտանիքի համար, այն նաև սուրբ է երեք էթնիկ կրոնների հետնորդների համար: Նրանք բոլորն իրենց ներդրումն ունեն պահպանելու հոգևորը, խաղաղությունը և այն համակեցությունը, որ այն խորհրդանշում է: Մենք չենք կարող թույլ տալ, որ Սուրբ քաղաքը դառնա բռնության և բաժանման առանցք: Քաղաքի ինքնությունն ու իրավական կարգավիճակը, ինչպես նաև քրիստոնեական ու իսլամական սուրբ վայրերի հետ կապված պատմական ստատուս քվոն պահպանելն առանցքային է լինելու։ Մենք մեր հույսը դնում ենք քրիստոնյա առաջնորդների և Ձեր նման բարեկամների վրա ամբողջ աշխարհում, որ Երուսաղեմը պահպանենք որպես խաղաղության, միասնականության քաղաք: Այսօր ես խոսեցի մեր վաղեմի բարեկամության մասին, որը պատմական խոր արմատներ ունի: Ծագումով հայ հորդանանցիները վերջին 100-ամյակում օրինակելի պատմություն են կերտել՝ ապացուցելով, որ բարեկամությունը և, իհարկե, եղբայրությունը միշտ հաղթում են:

Հուսով եմ, որ առաջիկա օրերի, ամիսների ընթացքում մենք կկարողանանք միասին նոր գլուխ գրել, որը սկսվել է երկար ժամանակ առաջ, հիմնված է գործընկերության և մեծ հեռանկարների վրա»: