ՀՀ նախագահը Հորդանանի թագավորի հետ հանդիպմանը բարձրացրել է ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման հարցը

Լուրեր

31.08.2026 | 12:56
Բիշքեկում քիչ անց Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի կունենա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 12:55
ՄԻԵԴ գանգատ է ներկայացվել Ադրբեջանում պահվող 15 հայերի իրավունքների խախտումների վերաբերյալ
31.08.2026 | 12:51
Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացվել է 3 ամսով
31.08.2026 | 12:46
«2001-ին ձեռք է բերել, բայց վաճառել է 2021-ին». փաստաբանը մանրամասներ հայտնեց Քոչարյանների գործից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 12:38
Ալիևը ժամանել է Ղրղզստան՝ մասնակցելու ՇՀԿ միջոցառումներին
31.08.2026 | 12:30
Նեպալի ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 900-ը, շուրջ 4800-ն անհետ կորած է համարվում
31.08.2026 | 12:21
Հայտնի են «Յունիսպորտի» մրցակիցները ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
31.08.2026 | 12:10
Փաշինյան-Պուտին հանդիպում կլինի // Հորդառատ տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
31.08.2026 | 12:02
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժապարովին՝ Անկախության օրվա առթիվ
31.08.2026 | 11:55
Սրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել․ Քոչարյանը կալանավայրից դիտարկումներ է արել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 11:50
Մահացել է բալետի արտիստ Սերյոժա Պետրոսյանը
31.08.2026 | 11:39
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
31.08.2026 | 11:30
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզերին․ տուժածներ կան
31.08.2026 | 11:19
Ավելի քան 4000 երեխայի համար Հայաստանում հասանելի են ցերեկային խնամքի և աջակցության ծառայություններ
31.08.2026 | 11:07
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարի ասուլիսը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Արքայական Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմիի հանդիպումը:

Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ասել է, որ Հորդանանի թագավորի այցը պատմական է և հույս է հայտնել, որ շատ այլ առիթներ կլինեն Նորին Արքայական Մեծությանը հյուրընկալելու Հայաստանում: «Մեր երկու ժողովուրդներն էլ հին են: Ձեր ազգը ներկայացնում է իսլամի էությունն ու առանցքը, Դուք, Նորին Մեծություն, ինչպես նաև Ձեր ընտանիքը ներկայացնում եք Մուհամմադ մարգարեի սերունդը: Հայաստանը՝ որպես աշխարհում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիր, ոչ միայն լավ հարաբերությունների մեջ է Հորդանանի հետ, այլև, մենք շատ բաներ կարող ենք անել միասին»,-ընդգծել է Հայաստանի նախագահը:

Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այն ներուժը, որին ապագայում կարող են հասնել երկու երկրները, շատ ավելի մեծ է լինելու, քան կա այժմ:

Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդն ասել է, որ երկու երկրներին միավորում են լավ բարեկամությունը, պատմությունը: «Մեծ հարգանք ենք տածում ամենահին քրիստոնյա եկեղեցու նկատմամբ, որը ներկայացված է ոչ միայն Երուսաղեմում, այլ նաև մեր երկրում: Այն ներկայացնում է մեր անցյալի մեծ մասը, և ոչ միայն մեր ներկայի, այլև ապագայի գեղեցիկ մասն է»,-ընդգծել է նա:

Աբդալլահ Երկրորդը ջերմությամբ է հիշել նախագահ Արմեն Սարգսյանի այցը Հորդանան:

Հանդիպմանը նախագահ Սարգսյանը բարձրացրել է Հայաստանի քաղաքացիների համար Հորդանան մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման, ինչպես նաև երկու երկրների միջև կրկնակի հարկումը բացառելու մասին պայմանագրի ստորագրման հարցը:

Զրուցակիցները նշել են, որ արդյունավետ համագործակցության մեծ հնարավորություններ կան բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության և առողջապահության ոլորտներում: Կարևորվել է արդեն իսկ գործող ուսանողների փոխանակման ծրագրի ընդլայնումը, ինչպես նաև ուղիղ օդային հաղորդակցության բացումը երկու երկրների մայրաքաղաքների՝ Երևանի և Ամմանի միջև: