Ռոբերտ Քոչարյանը խոսեց Գորիկ Հակոբյանի և Մարտի 1-ի տասը զոհերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.08.2026 | 17:15
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի նախատեսված ժամկետից ավելի շուտ. քաղաքապետարան
12.08.2026 | 17:08
Թուրքիայում վերականգնվում է Քառասուն մանուկ հայկական եկեղեցին
12.08.2026 | 16:59
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինարարական հրապարակներում
12.08.2026 | 16:50
Չեմպիոնների լիգայում հայտնի են որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը
12.08.2026 | 16:41
ՄԻՊ-ի նախաձեռնությամբ քննարկվել են ՔԿՀ-ներում արձանագրված խնդիրներն ու դրանց լուծումները
12.08.2026 | 16:32
Գագիկ Խաչատրյանին տեսնելուց կբարևեմ. Հայկ Ֆարմանյանը՝ ՊԵԿ-ում աշխատանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 16:23
Շանթ Սարգսյանն առաջատարների թվում է Իտալիայում
12.08.2026 | 16:15
Կասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
12.08.2026 | 16:09
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է շուրջ 220-ի․ ԵՄ-ն 2 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրի երկրին
12.08.2026 | 15:57
Պուտինը «հայելային պատասխանով» է սպառնացել ԵՄ երկրների կողմից ռուսական նավերի կալանավորման դեպքում
12.08.2026 | 15:46
Երիտասարդների ձայնը պետք է լսելի լինի, իսկ նրանց ներգրավվածությունը՝ իրական և գործուն․ ՇՄ նախարար
12.08.2026 | 15:33
Ռուսաստանի երկու խոշորագույն հացահատիկային տերմինալները դադարեցրել են գործունեությունը
12.08.2026 | 15:25
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Եվրոպայի Սուպերգավաթի հաղթողին
12.08.2026 | 15:21
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 15:18
Չինաստանի դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանում ծավալուն ելույթ ունեցավ՝ ասելով, որ իրենց բերած փաստերը բավարար են գործը կարճելու համար, նա ասաց, որ հասկանում է դատավորի վիճակը․ «Դավիթ Գրիգորյանի մասին խոսելիս մենք տեսնում ենք, թե Դուք ինչպիսի վիճակում եք հայտնվում»։

Ըստ Քոչարյանի՝ գործը սկսվել է նրանից, որ սկզբից մեղավոր են գտել, հետո ամբողջ նյութերից փորձել են հանել այն նյութերը, որոնք, մեղադրանքի կողմի կարծիքով, ապացուցողական են եղել:

«Քրեական գործում կա երկու նամակ ԱԱԾ-ից, պատկերացնո՞ւմ եք ՀՀ-ում ինչ էր կատարվում այդ օրերին և հանկարծ այդ ժամանակ մեր ամենակայացած կառույցներից մեկը որևէ տվյալ, որևէ նյութ չունի այդ ամենի վերաբերյալ։ Հնարավո՞ր է արդյոք դրան հավատալ։ Մենք բազաթիվ անգամ դիմել ենք ասելով՝ տրամադրեք մեզ նյութերի ամբողջ ծավալը։ Ես վստահաբար ասում եմ ինչի մասին եմ խոսում, որովհետև ես նախագահ եմ եղել ու ինձ նախկին ԱԱԾ տնօրենը ամեն օր զեկուցում էր ինչ է կատարվում, բայց դրանք հիմա չկան, չեմ բացառում, որ մյուս հատվածում է առկա, որը մեզ չի տրամադրվել»,- ասաց Քոչարյանը։

Նա ասաց, թե Վիկիլիքսի նյութերից այնպիսի տպավորություն է իր մոտ, որ ԱՄՆ-ն ավելի շատ ինֆորմացիա ուներ մեր երկրում կատարվողի մասին, քան մեր ԱԱԾ-ն․ «Հիմնավոր կասկած ունեմ, որ այդ վեց հարուր հատոր գործերում կան բավարար հիմքեր տասը սպանությունները բացահայտելու համար, ուղղակի չեն ուզում դա անել, որովհետև դա կարող է ուրիշ տեղ տանել, ինչը կհակասի այս քրեական գործի բովանդակությանը և ներկայացնելու դեպքում հարցեր կառաջանան՝ արդյոք տուժողներն այս նիստին պիտի՞ մասնակցեն, թե՞ ոչ։ Այդ տասը սպանություններից երեքի պարագայում, պարզ է, մարդիկ զոհվել են չերյոմուխայի օգտագործման հետևանքով, հայտնի է նաև, թե որ ոստիկաններ են կիրառել այդ զենքը, հայտնի չէ, թե մահվան դեպքերը, որ զենքից են եղել, բայց շրջանակները պարզ են։ Այստեղ նստածներից որևէ մեկը կապ չունի այդ գործի հետ: Ինձ համար հարց է առաջանում ինչու ամբողջ նյութերը կապված այդ դեպքերի հետ չեն տրամադրվում»։

Երբ Քոչարյանը խոսեց դատավորի նկատմամբ ճնշումների մասին, Աննա Դանիբեկյանը նրան կոչ արեց ըստ էության խոսել, Քոչարյանն էլ ասաց, որ էլ չի ցանկանում խոսել, քանի որ դատավորին դա նյարդայնացնում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան