Կինս օգնում է. Հայկ Մարությանը՝ կնոջ՝ քաղաքապետարանի աշխատանքներին միջամտելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
Բոլորը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլի այն հրապարակումներին, թե կինը «խառնվում է» քաղաքապետարանի գործերին, նույնիսկ պաշտոնյաներ ընտրում: Քաղաքապետն ասաց՝ որևէ մեկը չի կարող միջամտել նշանակումների հարցին, բայց նաև հայտնեց, որ իր կինն ու ընկերներն օգնում են Երևանի տարբեր խնդիրներ լուծելու հարցում:

«Ոչ ոք Հայաստանում և՛ օրենքով, և՛ դե ֆակտո չի կարող խառնվել Երևանի քաղաքապետարանի նշանակումների հարցին: Դրա մեջ մտնում են բոլորը: Բայց թե՛ իմ կինը, թե՛ իմ ընկերները հենց առաջին օրվանից օգնում են, որ մենք կարողանանք մեր խոստումներն իրականացնել: Օրինակ՝ իմ կինը և իր մի խումբ ընկերներ օգնել են մեզ, զրոյից ծրագիր են գրել, որպեսզի 5.3 մլն եվրո դրամաշնորհ լինի Երևան քաղաքին: Իրենք այդ ծրագիրն իմ խնդրանքով գրել են, մենք դիմել ենք և մեծ մրցույթում հաղթել ենք: Խոսքը վտանգավոր թափոնների ծրագրի մասին է»,- հայտնեց քաղաքապետը:

Հայկ Մարությանը նաև նշեց, որ դեռ որոշում չի կայացրել՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ընթացքում արձակուրդ վերցնելո՞ւ է, թե՞ ոչ: «Եթե արձակուրդ չվերցնեմ, քարոզելու եմ աշխատանքային ժամերից դուրս»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան