Բաքուն չի կատարի ԵԽ-ի պահանջները. Ալիևը դժգոհել է «Ադրբեջանի հանդեպ անարդար վերաբերմունքից»

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մի շարք միջազգային կազմակերպություններ կանխակալ վերաբերմունք են ցուցաբերում երկրում անկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները գնահատելիս: Այս մասին գրում է ադրբեջանական «Ինտերֆաքս»-ը:

«Մենք վաղուց արդեն վարժվել ենք միջազգային մի շարք դիտորդական առաքելությունների բ բացասական եզրակացություններին: Երբեմն դրանք պատրաստվում են մինչև ընտրությունների անցկացումը, ընդ որում՝ ո՛չ կազմակերպությունների կողմից, այլև այլ վայրերում, իսկ հետո փոխանցվում են նրանց»,- թուրք-ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարի հետ հանդիպմանն ասել է Ալիևը:

Նա նշել է, որ Եվրախորհրդի կողմից Ադրբեջանի հանդեպ բացասական վերաբերմունքի վերջին դրսևորումը քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցն էր, որը, Ալիևի համոզմամբ, «կառուցված է կեղծիքի վրա»:

«Նման բանաձևի ընդունումն իրականում խորհրդարանական ընտրություններին կոպտագույն միջամտություն է: Մենք հերքում ենք բոլոր մեղադրանքները և չենք կատարելու, այսպես կոչված, «պահանջները», որոնք մեզ առաջադրվել են: Փաստը, որ այդ բանաձևն ընդունվել է խորհրդարանական ընտրություններից կարճ ժամանակ առաջ, ցուցադրում է Ադրբեջանի հանդեպ բացասական և անարդար վերաբերմունքը»,- հայտարարել է Իլհամ Ալիևը: