Վրաստանի ընդդիմությունը լքում է իշխանության հետ բանակցությունների սեղանը

Լուրեր

08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
Բոլորը

«Իշխանությունը վերացրեց երկրում բանակցությունների և համաձայնությունների տարածքը: Հետևաբար ընդդիմությունը կարող է ընդունել միակ որոշումը, որպեսզի այսօրվանից՝ Գիգի Ուգուլավայի վերաբերյալ դատարանի որոշման օրվանից դադարեցվեն բոլոր տեսակի բանակցությունները»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Դավիթ Բաքրաձեն. գրում է aliq.ge-ն:

Փետրվարի 10-ին Լեյբորիստական կուսակցության գրասենյակում ընդդիմությունն իր հերթական հանդիպումն էր անցկացնում՝ քննարկելով ընտրական համակարգի վերաբերյալ մի շարք առաջարկություններ: Ընդդիմության ներկայացուցիչները պատրաստվում էին իշխանության հետ հերթական հանդիպման ընթացքում ևս մեկ առաջարկությամբ հանդես գալ, սակայն Գիգի Ուգուլավայի գործի վերաբերյալ դատարանի որոշումից հետո ընդդիմությունը հրաժարվում է մասնակցել բանակցություններին:

«Մեզ՝ Վրաստանի ամբողջ ընդդիմությանը չի մնացել ոչ մի ճանապարհ, քան դադարեցնելը ամեն տեսակի բանակցությունները և խորհրդատվությունները Իվանիշվիլիի ռեժիմի հետ, փողոցային բողոքի մեծ ալիք ենք բարձրացնելու»,- հայտարարել է Շալվա Նաթելաշվիլին:

Հիշեցնենք, փետրվարի 10-ին Գերագույն դատարանը Թբիլիսիի նախկին քաղաքապետ, «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Գիգի Ուգուլավային դատապարտել է 3 տարի 2 ամսվա ազատազրկման: