Ադրբեջանն այդ ընտրություններում գցեց «Ղարաբաղի համայնքից» ընտրազանգվածի խայծը, պետք է պատրաստ լինենք. Անժելա Էլիբեգովա

Լուրեր

15.07.2026 | 21:11
ՄԻՊ-ը ԵԽ պատգամավորի հետ քննարկել է ատելության խոսքի և իրավունքների պաշտպանության հարցերը
15.07.2026 | 21:00
Հուսամ՝ հայկական ապրանքների մուտքը Ռուսաստան կբացվի․ վարչապետն ասաց՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ Անուշիկ Ավետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:52
«Ալաշկերտը» նախախաղային մարզում անցկացրեց Ղազախստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:42
ԱՄՆ Սենատը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերանայված նախագիծ է ներկայացրել, որը կարող է առնչվել նաև Ադրբեջանին
15.07.2026 | 20:30
«Մուլտի վելնես»-ը կփոխանցվի Երևանի քաղաքապետարանի՞ն․ ինչ է սպասվում Ծառուկյանի ևս մեկ բիզնեսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:20
«Դրսից եկողների» դեմ փոփոխություն․ ՀՀ-ն խստացնում է ընտրական ցենզը, մինչ այլ երկրներ հրաժարվում են սահմանափակումներից
15.07.2026 | 20:15
Ընտրությունների թվային ճակատը․ ինչպես էին տարածվում քաղաքական նարատիվները YouTube-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:00
Սամվել Կարապետյանը հօգուտ ՌԴ-ի հայտարարություններ է անում, սա ուղիղ խոչընդոտ է ճիշտ օրակարգի ուղղությամբ․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 19:46
«Ոսկե ծիրան»-ի ժյուրիի անդամն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.07.2026 | 19:30
Ինչո՞ւ են ռուս սահմանապահները ստուգումներ իրականացնում Նռնաձորում․ իրավական հիմքերն ու գործող կարգավորումները 
15.07.2026 | 19:21
ՍԱՏՄ-ն կասեցրել է Երևանի «Նյու Յորք» բարի գործունեությունը
15.07.2026 | 19:15
Սամվել Կարապետյանը չունի իշխանափոխության գաղտնի պլան․ դա ՌԴ-ի իշխանության գաղտնի պլանն է․ Գագիկ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 19:00
Կհրավիրվի՞ Գարեգին Բ-ն ԱԺ անդրանիկ նիստին․ կանոնակարգը՝ ընդդեմ քաղաքականության․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 18:46
Վաղարշյանի միջադեպի մասնակիցներից մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել
15.07.2026 | 18:42
Արսեն Բեգլարյան. «Այս մակարդակում հեշտ չի լինում»
Բոլորը

Ադրբեջանում վերջին մեկ-մեկուկես տասնամյակի ընթացքում անցկացված բոլոր ընտրություններում ընտրակեղծիքների և խախտումների քանակը, որակն ու մեխանիզմները նույնն են եղել, բայց այս անգամ դրանք հանրության լայն շրջանակներին հասանելի դարձան սոցցանցերի և, առհասարակ, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում: Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով փետրվարի 9-ին Ադրբեջանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնց արդյունքում, առայժմ ոչ պաշտոնական տվյալներով, իշխող կուսակցությունը 125 տեղանոց խորհրդարանում առնվազն 69 մանդատ է ստացել:

Ընդդիմությունն արդեն բարձրաձայնել է բազմաթիվ ընտրախախտումների, լրագրողների, դիտորդների և վստահված անձանց նկատմամբ ճնշումների ու բռնությունների մասին: Նշվում է նաև երկու անձի մահվան մասին. մահվան մեկ դեպք գրանցվել է ընտրատեղամասերից մեկում, ըստ տեղեկությունների՝ վիճաբանության ժամանակ, մեկ վստահված անձ էլ մահացել է իր տան շքամուտքում: Անժելա Էլիբեգովայի խոսքով՝ երկուսն էլ, պաշտոնական տեղեկություններով, սրտի հետ կապված խնդիր են ունեցել:

«Նաև տեղեկություն եղավ, որ վատացել է իրենց խորհրդարանի խոսնակի ինքնազգացողությունը, հիվանդանոց են տեղափոխել: Պատճառների մասին հստակ ոչինչ ասել հնարավոր չէ: Բայց փաստ է, որ ընտրություններում մթնոլորտը, ընդհանուր առմամբ, բավականին նյարդային և լարված է եղել»,- հավելեց նա:

Անդրադառնալով միջազգային դիտորդների գնահատականներին՝ փորձագետը շեշտեց, որ ԵԽԽՎ-ից և ԵԱՀԿ-ից բացի, մյուս դիտորդներն Ադրբեջանի բարեկամ երկրների, ադրբեջանական լոբբինգի ներկայացուցիչներ են եղել․ Բաքվի խավիարային դիվանագիտությունից օգտվող մարդիկ, որոնք, բնականաբար, չեն նկատում կամ չեն բարձրաձայնում խախտումների մասին:

«Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ին և ԵԱՀԿ-ին, հենց նրանց զեկույցներն են հետաքրքիր: ԵԱՀԿ-ին նախորդ ընտրություններին թույլ չէին տվել մասնակցել, ուղղակի երկրից դուրս էին արել: Այս անգամ թույլ տվեցին վերադառնալ և միջնաժամկետ ու կարճաժամկետ առաքելություն իրականացնել: Ընտրություններից առաջ ԵԱՀԿ-ն մեկ զեկույց արդեն հրապարակեց, որում նշվում էր, որ իրենց խորհուրդներն ու նկատառումները հաշվի չեն առնվել: Հետևաբար՝ կարելի է ակնկալել, որ այսօր երեկոյան նախատեսված մամուլի ասուլիսում իշխանությունների համար բավականին ոչ հաճելի փաստեր են բարձրաձայնվելու, նաև սկանդալային իրավիճակ կարող է ստեղծվել: ԵԽԽՎ-ն խոստացել է Ադրբեջանի ընտրություններին վերաբերող զեկույցը քննարկել ապրիլին՝ Վեհաժողովի գարնանային նստաշրջանի ժամանակ»,- արձանագրեց Էլիբեգովան:

Արտահերթ ընտրությունների արդյունքում Ադրբեջանի խորհրդարանում լուրջ վերադասավորումներ փորձագետը չի ակնկալում: Նրա խոսքով՝ նախնական տվյալներից դատելով՝ տպավորություն է, որ խորհրդարանի գերակշիռ մասը վերընտրվել է:

«Ի սկզբանե խոսքը գնում էր այն մասին, որ խորհրդարանում պետք է ուժեղանա Մեհրիբան Ալիևայի թևը, և երիտասարդ, լավ կրթված, տեխնոկրատ թեկնածուները հենց նրա թիմից էին: Նոր շունչ, երիտասարդ կադրեր, իհարկե, կգան, և հենց նրանք էլ կկազմեն այն զանգվածը, որի վրա կդրվի ներկայացուցչական աշխատանքի բեռը, այդ թվում՝ միջազգային կառույցներում: Բայց ասել, որ ռադիկալ փոփոխություն կտեսնենք Ադրբեջանի խորհրդարանում՝ ամբողջովին նորացված տրամաբանության մեջ, չենք կարող»,- նշեց նա:

Անժելա Էլիբեգովան, սակայն, ուշադրություն է հրավիրում նոր կադրերից սպասվող վտանգի ուղղությամբ. «Նոր կադրերի պարագայում ոչ միայն նրանց ուղեղը լվացված է պետական մակարդակով տարվող ադրբեջանական հակահայ քարոզչությամբ: Նրանք մեզ համար վտանգավոր են նրանով, որ լավ կրթված են, ավելի պատրաստված, Բաքվի համար կոմպետենտ ու արդյունավետ կադրեր են, այդ թվում՝ ներկայացուցչական տեսանկյունից: Օրինակ, եթե ԵԽԽՎ-ի պատվիրակությունը համալրվի նման կադրերով, որոնք լավ անգլերեն գիտեն, կարողանում են հիմնավորել իրենց տեսակետները ոչ թե ստանդարտ, ծեծված և բոլորին հոգնեցրած թեզերով, այլ ավելի ճկուն և նոր քարոզչական թեզեր շրջանառության մեջ դնել, մեզ համար վտանգավոր է լինելու: Ես վստահ չեմ, որ մենք գիտակցում ենք այդ իրավիճակի ողջ լրջությունը»:

Ինչ վերաբերում է նախընտրական քարոզչության ժամանակ  Արցախի հիմնախնդրի հարցին, փորձագետի խոսքով՝ Արցախի թեմատիկան նախընտրական շրջանում միշտ առկա է, բայց այս ընտրություններում ուշադրությունը սևեռվել էր առանձնապես, այսպես կոչված, Ղարաբաղի ադրբեջանական համայնքի խնդիրների վրա:

«Օրինակ՝ Ադրբեջանի ԿԸՀ-ն Արցախի հայերին առաջարկ է անում մասնակցել իրենց ընտրություններին: Դա բավական ռեզոնանսային հարց է: Փախստականների և տեղահանվածների հանձնաժողովի ղեկավար Ռովշան Ռզաևը հանդիպում է ԵԱՀԿ առաքելության հետ և բարձրացնում Ղարաբաղի ընտրատեղամասերի անհասանելիության խնդիրը՝ խնդրելով հետագայում փորձել լուծել այն: Դրանից հետո հրապարակվում է նաև ընտրողների քանակը՝ 340.000 հազար: Մենք ունենք արդեն փաստացի, հստակ թիվ մարդկանց, որոնց ընտրական իրավունքն ադրբեջանական կողմը պարտադրում է, որ ապահովվի: Այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ են անընդհատ խոսում 1 մլն փախստականի մասին, արդյո՞ք այդ թվերն իրականությանը համապատասխանում են, եթե ընտրողները 340.000 են: Բայց նույնիսկ այդ թիվն արդեն ընտրազանգված է, որը փորձում են շահարկել և բարձրացնել այդ հարցը»,- նշեց ադրբեջանագետը:

Նրա խոսքով՝ ի վերջո նրանք փորձելու են ինչ-որ պահի բանակցությունների ժամանակ լսելի դարձնել իրենց ձայնը, իսկ դա ռիսկ է, որը պետք է հաշվի առնել. «Ադրբեջանական կողմը այդ խայծը գցեց ընտրությունների ժամանակ: Հիմա սկսելու են այս ուղղությամբ նույնպես լուրջ աշխատել, մենք պետք է պատրաստ լինենք»:

Թամարա Հակոբյան