Ավելի հասանելի մշակույթ. Հայաստանում ապրող թոշակառուները թատրոնի և թանգարանի անվճար տոմսեր կստանան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
Բոլորը

Ավելի հասանելի մշակույթ՝ Հայաստանում ապրող աշխատանքային, զինվորական ու հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուների համար։ Այսուհետ Երևանում ու մարզերում նրանք կարող են թանգարան ու թատրոն այցելել բոլորովին անվճար։ Երկու նախարարությունների միջև այսօր հուշագիր կնքվեց։

«Բավականին երկար քննարկել ենք մեխանիզմները և արել առավելագույնը, որ լրացուցիչ բարդություններ չստեղծենք մեր հայրենակիցների համար։ Որոշակի ընթացակարգ են մշակել, որով նրանք կարող են ներկայացումներից առաջ ստանալ համապատասխան տոմսերը»,- պարզաբանում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Ընթացակարգը պարզ է․ անվճար տոմս վերցնելու համար անձը հաստատող փաստաթղթով պետք է մոտենա մշակութային հաստատություն։ «Թատրոններ կարող են այցելել տարին 3 անգամ, իսկ թանգարաններ՝ ամիսը 2 անգամ։  Սա նշանակում է, որ արդյունքում, առնվազն, տարին 48 ներկայացում դիտելու և գրեթե ամեն օր թանգարան այցելելու հնարավորություն կունենան նշված խմբի քաղաքացիները»,- ասում է Աշխատանքի և սցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Յուրաքանչյուր մշակութային կազմակերպություն ինքնուրույն կորոշի անվճար տրամադրվող տոմսերի քանակը։ «Մշակութային միջոցառումների ժամանակ դրանց որոշակի տոկոս կոնկրետ այս ծրագրի համար է հատկացվելու՝ ընդհանուր միջոցառումների 2,5-5% -ի սահմաններում»,- նշում է Արայիկ Հարությունյանը։

Անվճար տոմսեր կտրամադրվեն նաև տարեցներին ծառայություններ մատուցող կազմակերպություններին։ Այդ դեպքում, սակայն, թոշակառուների թիվը չի կարող գերազանցել 20-ը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ սա կարևոր նախաձեռնություն է ոչ միայն ֆինանսական հասանելիության իմաստով, այլ նաև խթան է՝ մշակույթը ֆիզիկական և բովանդակային իմաստով ավելի մատչելի դարձնելու համար։

Անվճար տոմսերը թոշակառուները կարող են ձեռք բերել մշակութային միջոցառումից առնվազն 1 օր առաջ։ Թանգարանների դեպքում՝ դրանք կտրվեն այցելության պահին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան