Բռնության հերթական դեպք` Չեչնիայում անկախ լրագրողի ու փաստաբանի նկատմամբ

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Մարդու իրավունքների գծով եվրոպական հանձնակատարը հորդորում է Ռուսասատնի իշխանություններին հետաքննել Չեչնիայում լրագրողի ու փաստաբանի դեմ իրագործված բռնության դեպքերը. գրում է VOA-ն:

«Նովայա Գազետա» թերթի լրագրող Ելենա Միլաշինան և նրան ուղեկցող փաստաբան Մարինա Դուբրովինան ծեծի են ենթարկվել Չեչնիայում մի խումբ անձանց կողմից հյուրանոցի սրահում: Միլաշինան հայտնի է Չեչնիայում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ լուսաբանմամբ:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Չեչնիայի տարածքային բաժինը հայտնել է, որ հետաքննում է միջադեպը:

Հայտնի է, որ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Կրեմլի երկար տարիների դաշնակիցն է Հյուսիսային Կովկասում: Միջազգային իրավապաշտպան կառույցները բազմիցս անդրադարձել են Կադիրովի օրինախախտումներին Չեչնիայում, հատկապես` մարդու իրավունքների ոլորտում:

Վերջիններս ընդգծում են, որ լրագրողների, իրավապաշտպանների ու ակտիվիստների նկատմամբ թշնամական վերաբերմունքը Չեչնիայում հաճախ հանդիպող երևույթ է, որին նպաստում են նաև տեղական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ ելույթները: Եվրախորհուրդը կոչ է անում ՌԴ իշխանություններին համապատասխան պայմաններ ստեղծել իրավապաշտպանների ու լրագրողների անվտանգ գործունեության համար: