Էկոնոմիկայի նախարարը խորհրդակցություն է անցկացրել սպանդանոցների հիմնման և վերազինիման փուլերի վերաբերյալ

Լուրեր

02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:15
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:00
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր նախարարությունում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված հանրապետությունում նոր սպանդանոցների կառուցման, գործող սպանդանոցների վերազինման, սպանդանոցային ծառայություններ մատուցող շահառուներին աջակցության տրամադրման, ինչպես նաև սպանդանոցներին առնչվող  այլ խնդիրներին։

«Քննարկմամանը մասնակցել են Էկոնոմիկայի նխարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը, Տիգրան Գաբրիելյանը, Արման Խոջոյանը, ԿԵ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղեկալ Կարեն Իսախանյանը, Վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, ԿԱ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ  Արմեն Ղուլարյանը  և Էկոնոմիկայի նախարարության ու այլ գերատեսչությունների պաշտոնատար անձինք։

Ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի՝ Տիգրան Խաչատրյանը հորդորել է հանդիպման մասնակիցմներին հնարավորինս սեղմ ժամկետներում համատեղ քննարկումներ իրականացնել  սպանդի կազմակերպումից մինչև բնակչությանը անվտանգ մսամթերք մատակարարելու շղթայում անհրաժեշտ փոփոխությունների շուրջ, հավաքագրել եղած հարցերի պարզաբանումներն ու հստակեցումները։  Նախարարը  հույս է հայտնել, որ ներկաների համակարգված աշխատանքի, լավագույն համագործակցության արդյունքում հնարավոր կլինի  հասնել մի կետի, որտեղ եղած հարցերի մեծ մասը կարգավորված լինի։

Բարձրացվել են կառուցվող սպանդանոցների քանակին և չափանիշներին, տիպային նախագծերին, գործող սպանդանոցներում սանիտարական նորմերի ապահովմանը վերաբերող հարցեր։

Քննարկման ընթացքում անդադարձ է եղել նաև «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության» ծրագրի մեջ կատարված լրացումներին, որոնց  համապատասխան՝ ծրագրի ընդգրկման շրջանակը լրացվել է շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներով, ինչպես նաև սպանդանոցային ծառայություն մատուցողի կողմից ձեռքբերվող մսեղիքի տեղափոխման տրանսպորտային միջոցներով։ Այս լրացումներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով, Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման վարչությանը հանձնարարվել է մշակել  համապատասխան քայլաշար։

Առաջիկայում կկազմակերպվեն այլ հանդիպումներ առկա բովանդակային խնդիրների  լուծման հնարավոր ուղիները ուսումնասիրելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում: