Երևանի քաղաքապետարանը 357 մլն դրամի աղբամաններ է գնելու
Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է 357 մլն դրամի նոր աղբամաններ գնել: Այս գումարը համարժեք է 740 հազար դոլարի:
Նշված գումարի շրջանակում նախատեսվում է ձեռք բերել 4 հազար հատ կենցաղային թափոնների կոնտեյներ՝ աղբամաններ: Ստացվում է, որ յուրաքանչյուր աղբամանի համար քաղաքապետարանը վճարելու է մոտ 90 հազար դրամ:
Աղբամանների ձեռքբերման գումարը հատկացնելու նախագիծն ընդգրկված է Երևանի ավագանու՝ փետրվարի 11-ին կայանալիք նիստի օրակարգում:
Նարեկ Կիրակոսյան