Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Մյասնիկովիչը քննարկել են ԵՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացմանն ուղղված հարցեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.08.2026 | 14:53
ԱՄՆ Գրանդ Կանիոնում հեղեղի հետևանքով զոհ կա․ անհետ կորածներին որոնում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 14:46
Պուտինը չի՞ միջամտում ՀՀ ներքին գործերին. հարց` Քոչարյանի թիմին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 14:41
Փաշինյան-Ալիև հանդիպումն ավարտվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 14:34
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Եկատերինբուրգի վրա․ բազմահարկ շենքի բնակարաններ են վնասվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 14:25
Միրզոյանն ու դիվանագիտական ծառայության ղեկավարներն այցելել են Հայաստան-Թուրքիա սահման և Գյումրի-Կարս երկաթգծի կայարան
31.08.2026 | 14:19
Poland Open. Արման Անդրեասյանը՝ արծաթե, Վազգեն Թևանյանը՝ բրոնզե մեդալակիր
31.08.2026 | 14:11
Վանաձորում տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
31.08.2026 | 13:59
Համաձայնագիր է ստորագրվել․ «Լիդիան Արմենիա»-ն մեկուկես տարում 10,5 մլն դոլար կհատակցնի համայնքներին
31.08.2026 | 13:48
Թրամփը հայտարարել է, որ իրանական Խարգ կղզին «փշուր-փշուր է արվում»
31.08.2026 | 13:37
Սեդրակ Քոչարյանը հանք չունի, չգիտեմ` ինչի մասին է խոսքը. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 13:26
ԿԲ փոխնախագահը դիվանագետներին ներկայացրել է ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումներն ու աճի դինամիկան
31.08.2026 | 13:25
Լարված իրավիճակ Շենգավիթում. թաղապետարանը փորձում է բնակելի տնակ քանդել. ՈՒՂԻՂ
31.08.2026 | 13:20
Թենիսիստ Առնո Ավետիսյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող
31.08.2026 | 13:15
ՇՄԱԳ-ը՝ նոր կանոններով․ ինչ է փոխվում բնապահպանական փորձաքննության գործընթացում
31.08.2026 | 13:15
Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Վարչապետը շնորհավորել է պարոն Մյասնիկովիչին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ պարոն Մյասնիկովիչի գլխավորությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեությունը նոր թափ կհաղորդի ԵՏՄ շրջանակում համագործակցությանն ու առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը:

Միխայիլ Մյասնիկովիչը շնորհակալություն է հայտնել վարչապետին ԵՏՀ կոլեգիայի նախագահի պաշտոնում իր թեկնածությունը պաշտպանելու համար: Պարոն Մյասնիկովիչը վստահեցրել է, որ իր աշխատանքով կարդարացնի ԵՏՄ երկրների առաջնորդների կողմից ցուցաբերված վստահությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մինչև 2025 թվականը նախատեսված Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններին, ԵՏՄ շուկայում առկա խոչընդոտների, բացառումների և սահմանափակումների վերացման մոտեցումներին, առևտրատնտեսական կապերի, ներդրումների խթանմանը վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ԵՏՄ շրջանակում ներքին առևտրաշրջանառության ծավալների ավելացման և միասնական էներգետիկ շուկայի ձևավորմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը: