Չեխ պաշտոնյաների հետ քննարկվել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հեռանկարները

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը

ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը խթանելու նպատակով ձևավորված ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը (պատվիրակության ղեկավար՝ ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյան, անդամներ՝ ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյան, ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Դավիթ Սարգսյան, ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյան) ս.թ. փետրվարի 6-ին Պրահայում հանդիպում է ունեցել Չեխիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Յակուբ Կուլհանեկի հետ:

Ինչպես հայտնեցին միգրացիոն ծառայությունից, չեխական կողմից հանդիպմանը մասնակցել են նաև ՆԳՆ Ապաստանի և միգրացիոն քաղաքականության վարչության պետ Պավլա Նովոտնան և Միջազգային համագործակցության և ԵՄ վարչության պետ Բոհումիլ Հնիդեկը, ինչպես նաև ԱԳՆ Մուտքի արտոնագրերի վարչության երկու աշխատակիցներ: Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը սկսելու հնարավոր ուղիները, ինչպես նաև անդրադարձել են ՀՀ քաղաքացիների կողմից Չեխիա ներգաղթի դեպքերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև Հետընդունման համաձայնագրի առավել արդյունավետ կիրարկման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:

Նույն օրը Չեխիայի ԱԳՆ-ում հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել Չեխիայի ԱԳՆ փոխնախարարի տեղակալ, մուտքի արտոնագրերի վարչության պետ Դավիդ Նովիի հետ: Չեխական կողմից հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԱԳՆ` Հայաստանի համար պատասխանատու աշխատակիցը:

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև ներկայումս գործող արտոնագրային ռեժիմին առնչվող մի շարք հարցեր, խոսեցին առկա խնդիրներից և դրանց հաղթահարման հեռանկարներից։

Պրահա կատարած այցի շրջանակներում տեղի է ունեցել նաև միջագնական հանդիպում, որի շրջանակներում ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանին ընդունել է Չեխիայի ԱԳՆ՝ ԱլԳ հարցերով հատուկ բանագնաց Յարոսլավ Կյուրֆյուրստը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԱլԳ ապագայի վերաբերյալ կողմերի ունեցած տեսլականի և առաջնահերթությունների վերաբերյալ, ինչպես նաև իրենց գոհունակությունն են հայտնել հայ-չեխական երկկողմ հարաբերությունների լայն օրակարգի և կողմերի միջև համագործակցության բարձր մակարդակի առնչությամբ: