Կանաչ տնտեսությունից` մինչև արտադրողականություն. Տիգրան Խաչատրյանը և ՎԶԵԲ փոխնախագահը քննարկել են համագործակցության օրակարգը

Լուրեր

02.10.2026 | 10:08
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:00
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:53
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Պիեր Հեյլբրոննի ղեկավարած պատվիրակությանը:

«Տիգրան Խաչատրյանը ողջունել է հյուրերին Հայաստանում և իր գոհունակությունը հայտնել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Կառավարիչների խորհրդի որոշման կապակցությամբ, որի համաձայն Երևանն ընտրվել է ՎԶԵԲ 2021թ․ տարեկան ժողովի անցկացման վայր։ Նա համոզմունք է հայտնել, որ միջոցառումը կնպաստի  մեր երկրի ու տնտեսության նկատմամբ ուշադրության կենտրոնացմանը:

Նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության նպատակներն ու գործողություններն՝ ընգծելով մասնավոր հատվածի հավասար մրցակցության և թափանցիկության կարևորությունը:

«ՎԶԵԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի տնտեսական կյանքում շատ կարևոր է: Առանձնակի կարևորում ենք, որ Բանկը ուղիղ աշխատում է մասնավոր հատվածի ձեռնարկությունների հետ, քանի որ ՎԶԵԲ-ի ներկայությունը մասնավոր հատվածում միայն տնտեսական ներկայություն չէ, այն նաև տնտեսական մշակույթի չափորոշիչներն է սահմանում այդ ընկերությունների զարգացման համար: Այդ հատվածում առանց կորպորատիվ կառավարման բարձր՝ միջազգային չափանիշների համապատասխան մակարդակի չենք կարող ակնկալել որակյալ ֆինանսական մեծ հոսքեր», – նշել է նախարարը:

Տիգրան Խաչատրյանը կարևորել է նաև Բանկի միջնորդավորված ներկայությունը՝ Հայաստանի տնտեսական կյանքում նշանակալի համարելով Եվրոպական միության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ Հայաստանում մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի բացման իրողությունը:

«Երևան ենք ժամանել շատ հատկանշանական ժամանակահատվածում. մեր 71 անդամները որոշում կայացրեցին հաջորդ հավաքն անցկացնել այստեղ: Սա երկուստեք հրաշալի հնարավորություն է, մասնավորապես՝ Հայաստանը կարող է ակնկալել միջազգային լսարանի ու ներդրողների հետաքրքրություն այս համատեքստում», – ասել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի  փոխնախագահ Պիեր Հեյլբրոննը։

Պիեր Հեյլբրոնն իր խոսքում անդրադարձել է ՎԶԵԲ-ի կողմից մշակվող երկրի ռազմավարությանը: Նա նշել է, որ Հայաստանը  նշանակալի աշխատաքներ է տանում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ: Բանկի փոխնախագահը հետաքրքրվել է Հայաստանի կառավարության տնտեսական թիմի առաջնահերթություններից՝ հստակեցնելու հետագա համագործակցությունը:

Կողմերն այս համատեքստում քննարկել են կապիտալի շուկայի զարգացումը՝  որպես ենթակառուցվածք և մրցունակության բարձացման միջոց, որտեղ, ըստ Տիգրան Խաչատրյանի, Հայաստանը փոփոխությունների մեծ ներուժ ունի: Նախարարն այստեղ կարևորել է միջազգային փորձագիտական աջակցությունը:

Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերում տեխնիկական զինվածության և արտադրողականության  բարձրացրման կարիքների վերաբերյալ՝ խրախուսելու այդ ուղղությամբ իրականացվող ներդրումները: Անդրադարձ է եղել «կանաչ տնտեսության» հայեցակարգի մշակման խնդիրներին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացման, վարքածային փոփոխությունների անհրաժեշտությանը»,- ասված է հաղորդագրությունում: