Ադրբեջանում ընդդիմադիր թեկնածուներին հրավիրում են ոստիկանություն և սպառնում՝ բողոքի ակցիաներ չկազմակերպել

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Ադրբեջանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ հունվարի 17-ից մեկնարկած նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին: Այն, սակայն, ուղեկցվեց տարբեր սկանդալներով ու խախտումներով։ Հիմա էլ Ադրբեջանի իշխանությունները սկսել են ընդդիմադիր թեկնածուներին ճնշել՝ վերջին օրերին զանգվածաբար հրավիրելով ոստիկանություն։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության պատգամավորի թեկնածու Դադաշ Ահմեդլին հայտնել է, որ իրեն կանչել են Բերդինի ոստիկանական բաժանմունք։

«Ոստիկանության պետը հրամայեց, որ ես իմ կողմնակիցներին ասեմ՝ չխառնվել ընտրական գործընթացին։ Ես պատասխանեցի, որ մենք էլ պատրաստ ենք օրենքի խախտումները կասեցնել, իսկ եթե ինչ-որ մեկը փորձի, համապատասխան քայլեր կձեռնարկենք»,- ասել է Ահմեդլին՝ հավելելով, որ իր վրա ճնշում են գործադրել։

«Ինձ հասկացրեցին, որ ոստիկանությունը կկասեցնի ցանկացած բողոքի ակցիա։ Եթե ընտրություններն արդար անցկացվեն, ինչո՞ւ պիտի բողոքի ակցիաներ լինեն։ Նշանակում է՝ իշխանություններն այլ նպատակներ ունեն»,- ասել է Ահմեդլին։

«Մուսավաթ» կուսակցությունից մեկ այլ պատգամավորի թեկնածու Ալիքրամ Խուրշիդովին ևս հրավիրել են ոստիկանություն՝ զրուցելու:

«Ինձ ասացին, որ կա օպերատիվ տեղեկություն, թե կարող են լինել սադրանքներ, և ոստիկանություն հրավիրելը կապված է անվտանգության հետ։ Կոչ արեցին լինել աչալուրջ։ Իրականում սա ավելի շատ թաքնված սպառնալիք-նախազգուշացում էր, որ ընտրություններից հետո հանրահավաքներ չլինեն»,- ասել է Խուրշիդովը։

Ոստիկանություն հրավիրվածների թիվը բավական մեծ է, կան նաև թեկնածուներ, որոնք հրաժարվել են բաժանմունքներ ներկայանալ։

«Էկոֆոնդ» հասարակական կազմակերպության ակտիվիստ, պատգամավորի թեկնածու Ջավիդ Գարային նույնպես հրավիրել են ոստիկանության շրջանային բաժանմունք, սակայն նա բողոքել է ՆԳՆ: Դրանից հետո ոստիկանությունից զանգահարել են և ասել, որ չեն հրավիրում։

«Մեկ ժամ անց ինձ զանգահարեցին նույն համարից ու հարցրեցին՝ գնալո՞ւ եմ։ Ես բացասական պատասխան տվեցի, քանի որ հրավերի պատճառն այդպես էլ չհայտնեցին։ Զանգահարողը պնդում էր, որ ոչ պաշտոնական զրույց է լինելու, բայց ես հրաժարվեցի։ Պարզվում է՝ միայն ինձ չէ, որ հրավիրել են ոստիկանություն։ Հրավիրվածներին զգուշացնում են ընտրությունների հաջորդ օրը բողոքի ակցիաների կազմակերպման անթույլատրելիության մասին»,- ասել է Գարան։

Իրավապաշտպանները ոստիկանության այս գործողությունները համարում են ոչ իրավաչափ ու անօրինական, իսկ այս ամենը կապում են ընտրություններից հետո բողոքի ցույցերի անցկացման հարցով իշխանությունների մտավախության հետ։

«Նախընտրական քարոզարշավը ցույց տվեց, որ նախորդ գումարման խորհրդարանի՝ կրկին առաջադրված պատգամավորներն ընտրողների համար ընդունելի չեն։ Մի կողմից՝ իշխանության աջակցությունը վայելող այսպիսի թեկնածուների հետ հանդիպումներին մարդկանց հավաքում էին վարչական լծակների կիրառմամբ, մյուս կողմից՝ մի շարք գյուղական բնակավայրերում մարդիկ խափանում էին այդ թեկնածուների հետ հանդիպումները, սուլում, պահանջում լքել իրենց բնակավայրը։ Հնարավոր է՝ իշխանությունները վախենում են, որ ընտրություններից հետո կարող են բողոքի ցույցեր լինել։ Պատահական չէ, որ ոստիկանություն հրավիրում են այն թեկնածուներին, որոնք իրական այլընտրանք են իշխանամետ թեկնածուներին։ Իշխանությունները վստահ չեն, որ ժողովուրդը կընտրի իրենց թեկնածուներին և, ըստ երևույթին, պատրաստվում են ընտրակեղծարարությունների»,- «Кавказский Узел»-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը։

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը, սակայն, հերքել է թեկնածուներին ոստիկանական բաժանմունքներ հրավիրելու փաստը։

Բացի այդ՝ մեկ շաբաթից ավելին է՝ Ադրբեջանում արգելափակված են ընդդիմադիր լրատվական կայքերը։ Հունվարի 31-ից արգելափակված են նաև ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ֆեյսբուքյան էջն ու կուսակցության երիտասարդական կառույցի կայքը, մի քանի օր էլ արգելափակված է սումգայիթյան “Yuksəliş naminə” պարբերականի կայքը, որի գլխավոր խմբագիր Էլչին Մամադը պատգամավորի թեկնածու է։ Կայքն արգելափակվել է Սումգայիթում մարդու իրավունքների խախտման ու տիրող կոռուպցիայի մասին հրապարակումներից հետո։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտումներն արձանագրվել են նաև մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից։

Նախընտրական քարոզարշավը կավարտվի այսօր: Վաղն Ադրբեջանում լռության օր է, իսկ խորհրդարանի արտահերթ ընտրությունները տեղի կունենան փետրվարի 9-ին։

Էմմա Չոբանյան