Հանրաքվեն չի կարող արտահայտել ժողովրդի կամքը, քանի որ ատելության մթնոլորտ կա. Վարդան Այվազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.06.2026 | 10:50
Բերնարդու Սիլվան կտեղափոխվի «Ռեալ». աղբյուր
12.06.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 12-ի դրությամբ
12.06.2026 | 10:33
Էրլինգ Հոլանդն ԱՄՆ-ում ներկա է եղել NHL-ի եզրափակիչին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 10:23
Թեհրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վերաբերյալ վերջնական որոշում չկա
12.06.2026 | 10:15
NYMEX․ Ոսկու գինն աճել է 2.66%-ով և կազմել 4173.20 դոլար
12.06.2026 | 10:06
Խուզարկություն ԲՀԿ ցուցակում ընդգրկված Արեգնազ Մանուկյանի բնակարանում. նա հրավիրվել է ՔԿ
12.06.2026 | 10:00
2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
12.06.2026 | 09:50
ԱԱ-2026․ Հարավային Կորեան կամային հաղթանակ տարավ Չեխիայի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 09:49
Վարչապետը կգտնվի մեկօրյա արձակուրդում
12.06.2026 | 09:47
Իլոն Մասկը կդառնա աշխարհի առաջին տրիլիոնատերը
12.06.2026 | 09:35
Թրամփը չեղարկել է Իրանի դեմ հարվածները և հայտարարել շուտով համաձայնագրի ստորագրման մասին, որին «աջակցում է Իրանի գերագույն առաջնորդը»
12.06.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.06.2026 | 01:05
ԱԱ-2026․ Երեք կարմիր քարտ ու տանտերերի հաղթանակ՝ բացման խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 01:02
Բողոքարկելու ենք այս ապօրինի որոշումը և օգտագործելու ենք ողջ իրավական գործիքակազմը. Իվետա Տոնոյան
12.06.2026 | 00:20
Ինչ է սահմանում ԸՕ-ն առանձին տեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում․ ԲՀԿ-ն կորցնում է 213 քվե, եթե վերաքվեարկություն չլինի
Բոլորը

«Ստեղծվել է խորը սահմանադրական ճգնաժամ, որը հանգեցրել է նաև քաղաքական ճգնաժամի։ Նախկինում նենգափոխվել է Սահմանադրությունը։ Սեփական գործառույթներին չտիրապետող իշխանության և ՍԴ-ի հակամարտությունը վերածվել է միջանձնային հակամարտության, ինչը չի կարող դրական լինել պետության համար»,- կարծիք է հայտնում սահմանադրագետ Վարդան Այվազյանը։

Նրա գնահատմամբ՝ խնդիրը պետք է հանգուցալուծվի ինստիտուցիոնալ մեթոդներով, իսկ ըստ նրա՝ հանրաքվե անցկացնելու գաղափարը հակասահմանադրական է: «Օրենքը հստակ սահմանում է, որ սահմանադրական փոփոխություն կատարելու համար նախագիծը պետք է ուղարկվի նաև Սահմանադրական դատարան՝ եզրակացության համար։ Առաջին ընթերցմամբ չընդունվելու պարագայում նախագիծը պետք է դուրս գա շրջանառությունից»,- ասում է սահմանադրագետը։

Անդրադառնալով անցկացվելիք հանրաքվեին՝ Այվազյանն ասում է, որ ատելության մթնոլորտում անցկացվող հանրաքվեն չի կարող արտահայտել ժողովրդի կամքը․ «Չի բացառվում բախումները, հակամարտությունը։ Հանրաքվեն չի կարող արտահայտել ժողովրդի կամքը, քանի որ անցկացվում է ատելության մթնոլորտի պայմաններում»։

Ճգնաժամը հանգուցալուծելու գործում սահմանադրագետը կարևորում է նախագահի դերը, որը, նրա կարծիքով, ակտիվ չէ, պետք է ձևավորեր սահմանադրական ասամբլեա՝ լայն փորձագիտական կազմով, որը ինստիտուցիոնալ ձևով կլուծեր սահմանադրական թնջուկը։

«Եթե ուզում ենք ազատվել ՍԴ ադամներից, դա հնարավոր չէ անել Սահմանադրության խախտմամբ։ Այդ նախադեպը հաջորդ իշխանությունն օգտագործելու է և կրկին խախտի Սահմանադրությունը։ Սեղանին ֆունդամենտալ հիմնավորումներ դրված չեն, միայն՝ էմոցիաներ»,- եզրափակեց Այվազյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան