Սուրճի փաթեթները՝ կետամինի թաքստոց. ՊԵԿ-ը կանխել է հոգեմետ նյութի տարանցիկ փոխադրման դեպք

Լուրեր

23.02.2026 | 19:16
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
23.02.2026 | 19:08
ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Բեռնում հիմնել ՀՀ ռեզիդենտ դեսպանություն
23.02.2026 | 19:00
ՀՀԿ-ում կիսվել են կարծիքները․ կան ԱԺ ընտրություններին մասնակցելուն կողմ և դեմ ԳՄ անդամներ. համագումար կհրավիրվի․ Մարգարիտ Եսայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 18:43
ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
23.02.2026 | 18:27
«ԱԶ Ալկմարը» հաղթանակ է տարել «Նոայի» դեմ խաղից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 18:18
Սոֆիայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստը խփել է մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 18:09
Քննարկվել են էներգետիկ ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցության ընթացքը և դրանց հեռանկարները
23.02.2026 | 18:00
Պապիկյանը Իրան է մեկնել // «Turkish Airlines»-ը ՀՀ-ից թռիչքներ կիրականացնի․ ԼՈՒՐԵՐ
23.02.2026 | 17:53
Այցելեցի Տեր Օշինին․ Ռուբինյանը պնդում է՝ քահանայի ասածը Քրեական օրենսգրքով հետապնդելի է
23.02.2026 | 17:45
Փաստաբանը փորձել է թմրամիջոց փոխանցել կալանավորին․ ՔԿ
23.02.2026 | 17:36
«Ինտերի» ներկայացուցիչները կհանդիպեն Մխիթարյանի գործակալի հետ
23.02.2026 | 17:27
ԿԳՄՍ նախարարը, ՀՁՖ նախագահն ու հավաքականի մարզիչը՝ Երևանում կայանալիք ԵԱ-ի մասին
23.02.2026 | 17:18
Նոր նշանակում Կառավարությունում
23.02.2026 | 17:07
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթը երկուշաբթի օրը չի համաձայնեցվի. Կալաս
23.02.2026 | 16:56
31-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը կալանավորվել է
Բոլորը

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն օրերս Մեղրիի անցակետում համատեղ զննման են ենթարկել Իրանի քաղաքացի Ս.Հ-ի ուղեբեռները: Արդյունքում հայտնաբերել են շուրջ 900 գրամ «կետամին» տեսակի հոգեմետ նյութի բյուրեղանման զանգված՝ թաքցված սուրճի փաթեթների մեջ:

«Այնուհետև` Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների իրականացրած վերլուծական և բացատրական աշխատանքների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել, որ Ս.Հ-ն իր մաքսանենգ նկրտումներն իրականացրել է համերկրացու հետ:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում, հաջորդ օրը, «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների մեկնման սրահում հայտնաբերվել է Իրանի քաղաքացի Մ.Մ-ն, ով պատրաստվում էր մեկնել Երևան-Դոհա-Կուալա Լումպուր ուղղությամբ: Ավիացիոն անվտանգության հատուկ զննման ծառայության աշխատակիցների հետ համատեղ Իրանի քաղաքացու ուղեբեռի մաքսային զննմամբ սուրճի 49 փաթեթում հայտնաբերվել է 1 կգ 335 գրամ ընդհանուր քաշով «կետամին» տեսակի հոգեմետ նյութ, որը նա պատրաստվում էր տեղափոխել 3-րդ երկիր:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերով ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր, իսկ Իրանի քաղաքացիները ձերբակալվել են:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրությունում: