Արթուր Վանեցյանը ձեռնոց է նետում իշխանություններին. «արձագանք անցյալից». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.06.2026 | 09:35
Թրամփը չեղարկել է Իրանի դեմ հարվածները և հայտարարել շուտով համաձայնագրի ստորագրման մասին, որին «աջակցում է Իրանի գերագույն առաջնորդը»
12.06.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.06.2026 | 01:05
ԱԱ-2026․ Երեք կարմիր քարտ ու տանտերերի հաղթանակ՝ բացման խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 01:02
Բողոքարկելու ենք այս ապօրինի որոշումը և օգտագործելու ենք ողջ իրավական գործիքակազմը. Իվետա Տոնոյան
12.06.2026 | 00:20
Ինչ է սահմանում ԸՕ-ն առանձին տեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում․ ԲՀԿ-ն կորցնում է 213 քվե, եթե վերաքվեարկություն չլինի
11.06.2026 | 23:30
Սարգիս Սարգսյանը սահմանափակ կարողություններ ունեցող շախմատիստների ԱԱ-ի առաջատարների թվում է
11.06.2026 | 23:19
ԱԱ-2026-ի առաջին գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11.06.2026 | 23:16
Սյունիքի 35/65 տեղամասի քվեարկությունը ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց
11.06.2026 | 22:59
ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 ընտրատեղամասի արդյունքները. ՔՊ-ն այնտեղ 630 քվե էր ստացել, «Ուժեղ Հայաստանը»` 222
11.06.2026 | 22:48
Ռուս-ուկրաինական պատերազմում կռված ադրբեջանցիները դատապարտվել են 3-5 տարվա ազատազրկման
11.06.2026 | 22:34
Ո՞ւմ օգտին են փոխվում թվերը․ վաղը կավարտվի ընտրությունների արդյունքների վերահաշվարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 22:32
Մեքսիկայում կայացավ ԱԱ-2026-ի բացումը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11.06.2026 | 22:17
Ժոզե Մոուրինյուն՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ
11.06.2026 | 22:14
ՀԱԿ-ը կոչ է անում խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերին որևէ պարագայում չհրաժարվել մանդատներից. հայտարարություն
11.06.2026 | 21:58
Երևան–Սևան մայրուղու` կայծակի հետևանքով վնասված կամրջի հիմնանորոգումը կմեկնարկի մասնագիտական ուսումնասիրությունից հետո. նախարար
Բոլորը

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ տպագիր մամուլի խմբագիրների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ակտիվ քաղաքական գործունեություն է սկսում և որ շուտով կուսակցություն կբացի։ Թե ովքեր են լինելու կուսակցության շարքերում Վանեցյանը չի շտապել մանրամասնել։ Փոխարենը խոստացել է, որ հնին վերադարձ չի լինելու:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, սակայն, ԱԱԾ նախկին տնօրենի պնդումները չեն համոզում:

«Վանեցյանը մեծ հաշվով հենց անցյալի արձագանքն է»,- ասում է նա։

Լրագրողների հետ հանդիպմանը Վանեցյանն ասել էր, որ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին չի հանդիպել երբևէ, իսկ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ հանդիպում ունեցել է․ «Սերժ Սարգսյանին անձամբ չեմ ճանաչում, իր հետ երբեք չեմ հանդիպել։ Նույնը վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանին։ Երկուսին էլ գիտեմ որպես մեր երկրի 2-րդ և 3-րդ նախագահներ։ Միքայել Մինասյանին ճանաչում եմ շատ վաղուց, որովհետև բոլոր նրանք, ովքեր ծնվել են Երևանում, գնացել են դպրոց, շփվել են իրար հետ, խաղացել են, կռվել ու բարիշել են․․․ Այո՛, Միքայել Մինասյանին ճանաչում եմ, նրա հետ ընկերներ չենք եղել, ունեցել ենք նորմալ շփումներ Միքայել Մինասյանի հետ վերջին անգամ հանդիպել եմ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ՝ Նիկոլ Փաշինյանի գիտությամբ և հանձնարարությամբ։ Հանձնարարության բովանդակության մասին գիտեն 3 հոգի, ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը, ես և ևս 2 հոգի, որոնք այսօր իր քաղաքական թիմից չեն։ Մնացած հարցերով խնդրում եմ դիմեք իրենց»։

Արթուր Վանեցյանը պատասխանելով հարցին, թե Դուք Փաշինյանի շնորհիվ հայտնի դարձաք, արդյոք ավելի բարոյական չէր լինի պաշտոնից լուռ հեռանալը, արձագանքել էր․ «Ես Նիկոլ Փաշինյանին հրաժարականիցս առաջ և առավել ևս, հրաժարականիցս հետո ոչինչ պարտք չեմ»։

Ազգային անվտանգության նախկին ղեկավարը նշել էր, որ չի ափսոսում հրաժարական տալու համար, սակայն կան բաներ, որոնց համար ափսոսում է․ «Ես չեմ ափսոսում իմ հրաժարականի համար, ես ափսոսում եմ, որ մենք չենք կարողացել արդարացնել մեր բամզահազարանոց քաղաքացիների հույսերը, մեր քաղաքացիների սպասումները և ընդհակառակը՝ եղել են շատ մեծ հիասթափության առիթներ»։

Մինչդեռ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հակադարձեց, պնդելով, որ քաղաքացիների հույսերը հեղափոխությունից հետո մեծավմասամբ արդարացվել են․ «Ընդհանրապես ես, կարծում, որ քաղաքացիների հույսերը մեծ մասով արդարացվել են: Ես հասկանում եմ, որ կան պահանջներ, որոնք մենք չենք կարողացել արդարացնել, բայց հավելյալ ժամանակ է պետք դա արդարացնելու համար»։

Դեռևս ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ գաղտնալսված հեռախոսազրույցում «Քոչարյանի կալանքը ուզես-չուզես պիտի տաս» հայտարարությունը արած Արթուր Վանեցյանը, պաշտոնը թողնելուց հետո մտափոխվել է․ «Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը, ընտրված է սխալ, և նա երբևիցե որևէ իր քայլով չի ցույց տվել, որ խուսափում է քննությունից։ Ես կարծում եմ, որ ճիշտ կլիներ` Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերանայվեր, դա նաև կթուլացներ լարվածությունը հասարակության որոշ շրջաններում և միայն կնպաստեր գործի լիարժեք քննությանը և բացահայտմանը»։

Այդուհանդերձ, եթե պարոն Վանեցյանին հայտնի են իր կողմից նշված հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ, այժմ էլ կարող է առանց որևէ կաշկանդվածության դրանք ներկայացնել պատկան մարմիններին, որի բացահայտման ուղղությամբ Դատախազությունը կցուցաբերի առավելագույն հետևողականություն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան