Մի՛ առաջնորդվեք անձնական, կլանային շահերով․ Սուրեն Պապիկյանը՝ համայնքների խոշորացման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
Բոլորը

Կառավարության նիստի ժամանակ քննարկվեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին հարցը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ խոշորացված համայնքներ են ստեղծվելու Լոռու և Տավուշի մարզերում։

«Այսպիսով, առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու թվով 21 համայնք, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է թվով 2 համայնք»,- տեղեկացրեց Սուրեն Պապիկյանը։

Նա նաև նշեց, որ եթե որևէ համայնքում խնդիր է առաջանում և համայնքը չի ցանկանում միավորվել, ձևավորվում է նախաձեռնող խումբ, որն իրականացնում է ստորագրահավաք, համայնքի ընտրողների 20 տոկոսի ստորագորությունն ունենալու պարագայում դիմում է համայնքապետարան։

«Համայնքապետարանը, եթե ի վիճակի է ֆինանսապես իրականացնել հանրաքվե, ապա դիմում է համապատասխան մարմիններին և տեղի է ունենում հանրաքվե իրականացնելու նրանց ցանկությունը»,- ասաց Պապիկյանը։

Նախարարը կոչ արեց հանրությանը այս պրոցեսին վերաբերվել այնպես, ինչպես կվերաբերվի ՀՀ պատասխանատու քաղաքացին, իր համայնքի համար պատասխանատու քաղաքացին։

«Չառաջնորդվել նեղ, անձնական, ազգակցական, այսպես ասած, կլանային շահերով, այլ առաջնորդվել համայնքի և պետության շահերով»,- նշեց Պապիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։