Արագածոտնի փոխմարզպետն աշխատանքից ազատվելու դիմում է գրել

Լուրեր

21.05.2026 | 15:39
Դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը կոտրված մատով է մասնակցել Եվրոպա լիգայի եզրափակիչին
21.05.2026 | 15:28
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը Արագածոտնում. ՈՒՂԻՂ
21.05.2026 | 15:26
Իրավիճակը կառավարելի է, ակտիվ աշխատում ենք ռուս գործընկերների հետ, մեծ հաշվով՝ խնդիրներ չենք ունենալու․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 15:17
Միրզոյանի պատասխանը Շոյգուին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 15:16
«Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Երևանում. ՈՒՂԻՂ
21.05.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ն լքելու մասին // Վարդևանյանը հաղորդում է ներկայացրել Փաշինյանի դեմ․ ԼՈՒՐԵՐ
21.05.2026 | 15:01
Համակարգային է դառնում. Զախարովան` ԵՏՄ նիստին Փաշինյանի չմասնակցելու մասին
21.05.2026 | 14:53
Քոնոր Մաքգրեգորը գնահատել է իր մարզավիճակը
21.05.2026 | 14:46
Հանդիպել ենք Դոնբասի և Լուգանսկի ղեկավարների հետ․ այցը եղել է հրապարակային․ Թևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 14:30
Իսրայելցի նախարարը նվաստացրել է պաղեստինամետ ակտիվիստներին. մի շարք երկրներ դատապարտել և կանչել են Իսրայելի դեսպաններին
21.05.2026 | 14:18
Մերցն առաջարկում է Ուկրաինային ԵՄ ասոցացված անդամի հատուկ կարգավիճակ տրամադրել
21.05.2026 | 14:09
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողները կկարողանան «ծնողական ժամից» օգտվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 13:59
Նեյմարը վնասվածք է ստացել
21.05.2026 | 13:53
Պետական դավաճանը ամենաբարձրն է գոռում, որ իր ընդդիմախոսը դավաճան է․ Թևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 13:44
Իրանը քննարկում է ԱՄՆ-ի առաջարկը, Թրամփը հայտարարում է՝ խաղաղության բանակցությունները «սահմանագծին» են
Բոլորը

Արագածոտնի փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Այս մասին փոխմարզպետը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Արագածոտնի մարզի սիրելի բնակիչներ, ընկերներ,

փետրվարի 12-ից հրաժարվում եմ ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իմ իսկ ցանկությամբ՝ այլ աշխատանքի անցնելու հանգամանքով պայմանավորված:

Որպես մարզի բնակիչ՝ քաջատեղյակ եմ եղել մարզի խնդիրներին, փորձել եմ լսել բոլորին, հնարավորության սահմանում լուծել հուզող հարցերը: Շատ ու շատ խնդիրներ միասին հաղթահարել ենք, բնականաբար շատ հարցերի լուծումն էլ անկատար է մնացել, որի համար հայցում եմ ձեր բոլորի ներողամտությունը:

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ մեր քաղաքական թիմին՝ վստահության եւ փոխգործակցության համար, շարունակում եմ մնալ մեր հեղափոխական եւ հզոր թիմի մի մասնիկը: Շնորհակալ եմ մարզպետարանի աշխատակազմին, որ օգնեցիք կյանքի կոչել շատ ու շատ գաղափարներ եւ տեսանելի արդյունքներ գրանցել:

Դավադրությունների և ինտրիգների տեսության սիրահարներին խնդրում եմ սույն գրառումից հեռու մնալ, քանի որ եւս մեկ անգամ շեշտում եմ՝ պաշտոնը լքում եմ միայն ու միայն իմ ցանկությամբ, քանի որ անցնելու եմ այլ աշխատանքի (որի մասին առաջիկայում կտեղեկացնեմ):

Հաջողություն եմ մաղթում Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմին, մարզի ողջ բնակչությանը եւ բոլոր-բոլորին՝ հավատալով, որ մեր մարզը լինելու է իրավունքի գերակայության, արդարության, սոցիալական հավասարության էտալոն: Աստված բոլորիս պահապան»,- գրել է նա։