Չինաստանի Ուհան նահանգում մնացած ևս 8 ՀՀ քաղաքացիները հրաժարվել են տարհանվելուց. ՀՀ դեսպանություն

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Չինաստանի Ուհան նահանգում մնացած ևս 8  ՀՀ  քաղաքացիները հրաժարվել են տարհանվելուց: Այս մասին հաղորդագրություն է տարածել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը:

«Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, Տեղեկանցնում ենք, որ փետրվարի 6-ի դրությամբ Չինաստանում նոր տիպի կորոնովիրուսի տարածման հետ կապված իրավիճակի պայմաններում իրականացվել է ՀՀ երկու քաղաքացիների տարհանում (էվակուացիա) ՉԺՀ Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Նույն նահանգում մնացած ևս 8  ՀՀ  քաղաքացիները հրաժարվել են տարհանվելուց՝ տեղում իրենց առավել ապահով զգալու պատճառաբանությամբ։

Օտարերկրյա քաղաքացիները Չինաստանից մեկնելու ցանկության դեպքում օգտվում են գործող կանոնավոր չվերթներից։ Այն ՀՀ քաղաքացիները, որոնք կցանկանան մեկնել Չինաստանից ՌԴ օդային տարածքով, կարող են օգտվել հետևյալ կանոնավոր չվերթներից. Պեկին-Մոսկվա-Երևան, Շանհայ-Մոսկվա-Երևան, Գուանգճոու-Մոսկվա-Երևան, Հոնգկոնգ-Մոսկվա-Երևան ուղղություններով (իրականացվում են Aeroflot, Air China, China Eastern և այլ ավիաընկերությունների կողմից, ավիատոմսերը առկա են ազատ վաճառքում):

Միաժամանակ դիտարկվում է Հայաստանից հնարավոր կոմերցիոն (վճարովի հիմունքներով) չարթերային չվերթի իրականացման  հնարավորությունը։ Դրա հնարավոր իրականացման պահանջարկի և նպատակահարմարության նախնական գնահատման համար, խնդրում ենք ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությանը տեղեկացնել նման չվերթից օգտվելու Ձեր ցանկության մասին՝ նշելով անուն, ազգանուն, գտնվելու վայր։

Տեղեկատվությունը անհրաժեշտ է ուղարկել դեսպանության` [email protected] էլեկտրոնային փոստին մինչև փետրվարի 7-ի երեկոյան։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ողջամիտ քանակի ուղևորներ հավաքվելու պարագայում չվերթը հնարավոր կլինի կազմակերպել, ամենայն հավանականությամբ՝ Պեկինից, ուստի  Ձեզ անհրաժեշտ է հաշվի առնել գտնվելու վայրից Պեկին  ինքնուրույն տեղափոխվելու տարբերակները։

Միևնույն ժամանակ խնդրում ենք ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ունեն փաստաթղթային խնդիրներ կամ հյուպատոսական աջակցության կարիք, այդ մասին հատուկ նշել դեսպանություն ուղարկվելիք նամակում։

ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը շարունակում է հետևել իրավիճակին, իր իրավասությունների շրջանակներում ցուցաբերել տարաբնույթ իրավական, հյուպատոսական, տեղեկատվական, խորհրդատվական և այլ օժանդակություն»: