Եվրոպական պահանջները կաշկանդում են մեր ոստիկաններին. Ալիկ Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի քննադատության մասին

Լուրեր

09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը կարծում է, որ ոստիկանների աշխատանքը բարդ է, ուստի չի բացառվում՝ լինեն բացթողումներ:

«Բնականաբար, նախագահն էլ ճիշտ ներկայացրեց թերությունները, դրանք ի ցույց դրեց: Բացի այդ, նախազգուշացրեց, որպեսզի ոստիկանությունն իր հետագա գործունեության ընթացքում դա հաշվի առնի՝ դրանք հասցնելով նվազագույնի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետը՝ անդրադառնալով երեկ Սերժ Սարգսյանի՝ ոստիկաններին ուղղված քննադատությանը:

Factor.am-ի դիտարկմանը՝ նախագահի խոսքից տպավորություն է ստեղծվում, որ ոստիկանները որոշ դեպքերում անգամ անգործության են մատնված, Ալիկ Սարգսյանն ասաց՝ ինքն այդ տպավորությունը չի ստացել: Ինչ վերաբերում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հնարավոր հրաժարականին, պարոն Սարգսյանը նկատեց՝ նախագահի խոսքից այդ եզրահանգմանը չպետք է գալ:

Factor.am-ի հարցին՝ Սերժ Սարգսյանն ասել է՝ չի ստացվում արդյունավետ կերպով պայքարել զենքի ապօրինի շրջանառության դեմ, ինչո՞ւ, նախկին ոստիկանապետը չցանկացավ մեկնաբանել: Ի դեպ, պարզվեց՝ նախկին ոստիկանապետը ոստիկանության լիազորություններն ավելացնելու անհրաժեշտություն է տեսնում, ավելին ասաց՝ այժմ Եվրոպայից ներկայացված պահանջները կաշկանդում են ոստիկաններին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան