Լավ կադրերը մեր երկրի փողոցներում առանձնապես չեն «վխտում», ու լավ կադր կորցնելու դեպքում բացը համալրելը կարող է ամիսների գործ լինել. Էդգար Առաքելյան

Լուրեր

21.05.2026 | 13:39
Ֆուտզալի Հայաստանի գավաթի եզրափակիչում գրանցվել է խոշոր հաշիվ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 13:31
Խարդախություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններին
21.05.2026 | 13:27
«Սուրմալու»-ի ողբերգական դեպքի գործի քննությունը կվերսկսվի․ վարույթները միացվել են
21.05.2026 | 13:20
ՌԴ պետռեգիստրում Նարեկ Կարապետյանի քաղաքացիության վերաբերյալ տվյալները խմբագրվել են
21.05.2026 | 13:10
«Բոլորին դեմ եմ»-ի ցուցակի 87 թեկնածուից 50-ը ինքնաբացարկ է հայտնել, 12-ն էլ կհայտնի
21.05.2026 | 13:04
Անդրանիկ Թևանյանի հրատապ ասուլիսը․ Փաշինյանը նրան մեղադրում է պետական դավաճանության մեջ․ ՈՒՂԻՂ
21.05.2026 | 12:58
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
21.05.2026 | 12:57
Էրդողանն ու Թրամփը քննարկել են Իրանի հետ հրադադարը, Սիրիան և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
21.05.2026 | 12:46
Մեկ կրակոց էլ «Հաղթանակ» զբոսայգու թնդանոթից կարձակվի․ ՀՀ ՊՆ
21.05.2026 | 12:34
Արքայազն Ուիլյամը բուռն է արձագանքել «Ասթոն Վիլայի» հաղթանակին եզրափակիչում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 12:28
«ՀՀ-ին արտաքին ուղեցույցներ պարտադրելու արշավ»․ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է The Insider-ի հետաքննությանը
21.05.2026 | 12:24
Ռուսական զորքերը միջուկային զինամթերք են տեղափոխել Բելառուս զորավարժությունների շրջանակում
21.05.2026 | 12:15
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
21.05.2026 | 12:10
Երևանում թնդանոթի կրակոցներ կհնչեն // Օսիպյանը 2 ամսով կալանավորվեց․ ԼՈՒՐԵՐ
21.05.2026 | 12:03
Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով վթարվել են Հրազդան և Առինջ օդային գծերը. ՀԷՑ
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է պաշտոնանկություններին:

 

«Իմաստը ո՞րն էր Կադաստրի կոմիտեի ղեկավար Sarhat Petrosyan‘ին նեղացնելու ու հեշտուհանգիստ համակարգից բաց թողնելու, եթե էն գլխից էլ պարզ էր, որ մարդը ճշգրիտ նկարագրում է քաղաքաշինության ոլորտում ստեղծված իրավիճակը ու դրա պատասխանատուներին: Ինչը և ապացուցվեց այդ կոմիտեի ղեկավարի այսօրվա ձերբակալության փաստով:

Իմաստը ո՞րն էր ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանին նեղացնելու ու հեշտուհանգիստ համակարգից բաց թողնելու, եթե շատ չանցած հենց իր ասածով էլ վարվելու էին:

Առհասարակ, ինչպե՞ս կարելի է չգիտակցել, որ ցանկացած դրական փոփոխության շարժիչը պարկեշտ, պրոֆեսիոնալ, սեփական արժեհամակարգն ու պատկերացումներն ունեցող անհատներն են, այլ ոչ հլուհնազանդ միջակությունները: Եվ որ հետևաբար այդպիսի մարդկանց աչքի լույսի նման պետք է փայփայել, որևէ պաշտոնում վերադասի կամ գործընկերոջ հետ անհամատեղելի խնդիրների դեպքում` փոխատեղումներ կատարել, այլ տարբերակներ փնտրել, բայց ոչ երբեք անմիջապես հաշտվել նրանց հեռացման հետ, ինչին որ անընդհատ ականատես ենք լինում հեղափոխությունից հետո:

Բոլորս էլ գիտենք, որ լավ կադրերը մեր երկրի փողոցներում առանձնապես չեն «վխտում», գրեթե բոլոր ոլորտներում
և հատկապես` պետական ու իրավապահ մարմիններում մասնագետների իրական սով է: Մեկ լավ կադր կորցնելու դեպքում բացը համալրելը կարող է շաբաթների, երբեմն նույնիսկ ամիսների գործ լինել, կամ էլ` առհասարակ անհնարին առաքելություն:

Բացի վերը նշված երկու պաշտոնյաներից ինձ համար խիստ ցավոտ են եղել նաև մի շարք փոխնախարարների հրաժարականները կամ ազատումները: Հատկապես որ դրանից հետո նրանք ոչ միայն այլ պետական պաշտոնի դրանից հետո չեն անցել, այլև ինձ հասած տեղեկություններով` նույնիսկ սկսել են մտորել արտագաղթի մասին:

Չկարևորել, մատների արանքով նայել կադրային քաղաքականությանը, ուշադրության չարժանացնել թիմակիցների անհանգստություններն ու մտահոգությունները` այդպիսով նրանց մոտ առաջացնելւվ անտեսված ու ճնշված հոգեվիճակ, նշանակում է ճանապարհ հարթել դեպի ձախողում: Ամեն ինչ այդքան տագնապալի չէր թվա, եթե կառավարող թիմի հնարավոր ձախողումը միայն իրենը լիներ, այլ ոչ մեր ամբողջ ժողովրդինը: Հետևաբար օր առաջ պետք է արմատապես վերանայել մինչ այժմ եղած մոտեցումները:

Հ.Գ. Խնդրում եմ ասվածը չարտածել իմ անձի վրա և առհասարակ երևակայական տեսություններ չերկնել սույն գրառման թաքնված շահադիտական մտադրությունների մասին: Ես զբաղվում եմ իմ սիրելի գործով և որևէ այլ տեղ, քան ՏՏ-ն է, ինձ չեմ պատկերացնում: Գոնե` առայժմ »,- գրել է նա: