«Նույն զորամասից մի քանի ամիս առաջ Առաքել Մովսիսյանի որդու վերաբերյալ ստացել ենք ահազանգ»․ՊՆ գնդապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

ՀՀ Պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը Factor.am-ի զրույցում պատասխանելով հարցին, որ եթե հունվարի 30-ին Արցախում մահացած ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները նրա դագաղը մայրուղիով չբերեին Երևան, արդյոք պաշտպանության նախարարը կհանդիպե՞ր նրանց հետ ու կասե՞ր, որ դա իր համար ինքնասպանություն չէ, ասաց, որ չի կարող պնդել, թե այդ կոնկրետ գործողությունն ինչ-որ բեկման հիմք հանդիսացավ։

«Կոնկրետ պաշտպանության նախարարի և այլ պաշտոնատար անձանց այնտեղ լինելը պայմանավորված էր առավելապես բարոյական պարտքով։ Այս պարագայում խոսքը վերաբերում էր բարոյական պարտքին։ Չեմ կարող պնդել, որ արարքի որակման վրա ազդեցություն կարող է գործել։ Նախարարն այս պահին չի կարող արարքին որակում տալ, ոչ մի առնչություն չունի քննության հետ։ Նշված քննարկումը ծավալվել է բարոյահոգեբանական, միջանձնային տիրությում»,- ասաց Ալեքսանդր Ավետիսյանը։

Մեր հարցին, թե մահացած զինվորի ծնողներին ուղղված՝ «Դա ինձ համար ինքնասպանություն չէ» արտահայտությունը տեղում հանգստացնելու համա՞ր էր, ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ դա, միգուցե, ոչ միայն հանգստացնելու, այլև ալեգորիկ խոսք էր։ Իսկ ինքն այս պահին ոչ մեկին ոչ մի բանով չի մեղադրում՝ մինչև նախաքննության ավարտը։

Նշենք, որ չնայած տարին դեռ նոր է սկսվել, բայց Հայոց բանակում արդեն կա ոչ մարտական 4 մահվան և 9 վիրավորման դեպք, ընդ որում՝ 2-ը որակվել են որպես ինքնասպանություն։ Ոչ մարտական դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել Արցախի զորամասերում։ Հարցին՝ սա նշանակո՞ւմ է, որ ՀՀ ՊՆ-ն լիովին չի տիրապետում Արցախի զորամասերում տիրող իրավիճակին, Ավետիսյանը չհամաձայնեց. «Կա բավականին արդյունավետ հետադարձ կապ։ Այն խնդիրները, որոնք առկա են, հասանելի են նաև մեզ, և մենք աշխատում ենք շատ ինտենսիվ: Այն ամենը, ինչ կարելի է անել համատեղ ուժերով, անում ենք»։

Նրա խոսքով՝ իրենց կենտրոնն անցյալ տարի 47 հազար ահազանգ է ստացել զինծառայողներից ու նրանց ընտանիքներից. «Այդ առումով բազմաթիվ վարույթներ են հարուցվել, անգամ նյութեր են նախապատրաստվել»։

Ալեքսանդր Ավետիսյանն ասաց, որ մեր զինծառայողների մոտ դեռևս առկա է տղայականություն, որ խնդիրների մասին պետք չէ զեկուցել կամ խոսել։ «Զինվորների մոտ պետք է լինի խնդիրները բարձրաձայնելու պատասխանատվություն և համարձակություն»,- ասաց նա։

«Նույն զորամասից մի քանի ամիս առաջ Առաքել Մովսիսյանի որդու վերաբերյալ ստացել ենք ահազանգ, ձեռնարկել ենք համապատասխան քայլեր։ Թեժ գիծ էր զանգել կոնկրետ զինծառայողի ընտանիքի անդամ՝ մորաքույր, նշել էր, որ այնտեղ ինչ-որ ճնշումներ կան։ Ճնշումների հիման վրա անմիջապես կապ ենք հաստատել ռազմական ոստիկանության հետ, նախարարը գրություն է ուղարկել Արցախի ՊՆ»,- պատմեց Ավետիսյանը։

Դիտարկմանը, թե դա, փաստորեն, առանձնապես չի ազդել Առաքել Մովսիսյանի որդու վարքի վրա, ՊՆ ներկայացուցիչը պատասխանեց, թե այդ առիթով հայտարարություն է տարածել Արցախի ՊՆ-ն, և պետք է իրենց դիմել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան