Վերմիշյանի աշխատասենյակի դուռը կապարակնքված է․ ԱԱԾ-ն մանրամասներ դեռ չի հայտնում
Հասարակություն
05.02.2020 | 15:16Այսօր առավոտից ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում:
ԱԱԾ-ից Factor.am-ին ասաց, որ իրենք հաղորդագրություն կտարածեն, թե ինչ գործի շրջանակներում է կատարվել խուզարկությունը, ինչ քրգործի մասին է խոսքը և ինչ կարգավիճակ ունի Վերմիշյանը։
Վերմիշյանի աշխատասենյակի դուռն այս պահին կապարակնքված է: