Փաստացի Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանի տարածքում հայտնաբերված զենքի քրեական գործն ուղարկվել է դատարան

Լուրեր

14.07.2026 | 11:15
«Ալ Նասրը» ֆինանսական խնդիրներ ունի․ աղբյուր
14.07.2026 | 11:12
Մարտի 1-ի գործով մահացած նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին հետմահու մեղադրանք է առաջադրվել
14.07.2026 | 11:04
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են ռուսական հերթական նավթավերամշակման գործարանների վրա
14.07.2026 | 10:56
Երևանում 17 անձ է բերման ենթարկվել ապօրինի կայանատեղիների կազմակերպման և շորթման կասկածանքով
14.07.2026 | 10:47
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
14.07.2026 | 10:38
ԱՄՆ-ը 5 ժամ շարունակ հարվածել է Իրանին․ Թեհրանը թիրախավորել է Բահրեյնում ու Հորդանանում ԱՄՆ օբյեկտները, Հորմուզի նեղուցում՝ ԱՄԷ լցանավերը
14.07.2026 | 10:30
Telcell-ը միավորում է վճարային տերմինալն ու թվային դրամապանակը
14.07.2026 | 10:22
Սևանում բացվել է ջրափրկարարական նոր վարչական համալիրը
14.07.2026 | 10:08
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
14.07.2026 | 10:02
Հայտնի է Արսեն Հարությունյանի երկրորդ մրցակիցը RAF-ում
14.07.2026 | 09:53
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի որոշ հասցեներում 1 օր ջուր չի լինի 
14.07.2026 | 09:41
Եվրոպական ինդեքսներն աճել են, ամերիկյանը՝ նվազել
14.07.2026 | 09:30
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը՝ «Չիկագո Բուլսի» մարզչական շտաբում
13.07.2026 | 23:14
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել VK-ի նկատմամբ
13.07.2026 | 23:03
Ուկրաինան և եվրոպական ինը երկրներ ստեղծում են հակաբալիստիկ պաշտպանության կոալիցիա
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ 2020թ. հունվարի 30-ին ՀՀ գլխավոր դատախազությունում մեղադրական եզրակացությամբ ստացվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործն ըստ մեղադրանքի Հ. Ա.-ի և Ա. Գ.-ի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ակոսափող հրազենի փամփուշտներ և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու և պահելու համար:

«Քրեական գործի նախաքննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Հ. Ա.-ն ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ձեռք է բերել մեկ տասնյակից ավելի քանակությամբ տարբեր տեսակի հրազեն հանդիսացող զենքեր և շուրջ  երեք հազար՝ կրակվելու համար պիտանի,  ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության փամփուշտներ:

Հ. Ա.-ն Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ Ա. Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ, վերոնշյալ զենքերը և ռազմամթերքը ապօրինի կերպով փոխադրել ու պահել են Արարատի մարզի Մխչյան գյուղում գտնվող, փաստացի ՀՀ նախկին վարչապետներից մեկին պատկանող՝ Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում: ՀՀ ազգային անվտանգության աշխատակիցների համապատասխան ստորաբաժանման ծառայողների կողմից 2018թ. օգոստոսի 6-ին այդ տարածքում կատարված խուզարկությամբ նշված զենք զինամթերքը հայտնաբերվել և առգրավվել է:

Առաջադրված մեղադրանքի կապակցությամբ Հ. Ա.-ն դիրքորոշում չի հայտնել և հրաժարվել է ցուցմունք տալ: Մինչդեռ Ա. Գ.-ն հայտնել է, որ թեև իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում, սակայն զղջում է կատարածի համար  և տվել է խոստովանական ցուցմունք, որը պնդել է Հ. Ա.-ի հետ առերեսվելիս:

ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության՝ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է նշված քրեական գործով մեղադրական եզրակացությունը, և քրեական գործն ուղարկվել է ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան»,- ասված է հաղորդագրությունում: