Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարությունների միջև

Լուրեր

31.08.2026 | 15:33
Տնակների քանդման վայրից երկու անձ բերման է ենթարկվել, նրանցից մեկը կոտրել է ոստիկանական մեքենայի ապակին
31.08.2026 | 15:24
Մասկը պատրաստ է Ուկրաինային թույլ տալ Starlink-ն օգտագործել ՌԴ-ին հարվածների համար, սակայն անհրաժեշտ է Սպիտակ տան որոշումը․ FT 
31.08.2026 | 15:15
Վինուս Ուիլյամսը 15-րդ անընդմեջ պարտությունն է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 15:10
Փաշինյանն ու Ալիևը քննարկում են ունեցել // Արմեն Աշոտյանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգվեց․ ԼՈՒՐԵՐ
31.08.2026 | 15:02
Ամեն օր սպասում էինք, գիտեինք, որ գալու են. Օրբելյանը` Քոչարյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 14:53
Ալեն Սիմոնյանը Բիշքեկում մասնակցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպմանը
31.08.2026 | 14:50
ԱՄՆ Գրանդ Կանիոնում հեղեղի հետևանքով զոհ կա․ անհետ կորածներին որոնում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 14:46
Պուտինը չի՞ միջամտում ՀՀ ներքին գործերին. հարց` Քոչարյանի թիմին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 14:41
Փաշինյան-Ալիև հանդիպումն ավարտվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 14:34
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Եկատերինբուրգի վրա․ բազմահարկ շենքի բնակարաններ են վնասվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 14:25
Միրզոյանն ու դիվանագիտական ծառայության ղեկավարներն այցելել են Հայաստան-Թուրքիա սահման և Գյումրի-Կարս երկաթգծի կայարան
31.08.2026 | 14:19
Poland Open. Արման Անդրեասյանը՝ արծաթե, Վազգեն Թևանյանը՝ բրոնզե մեդալակիր
31.08.2026 | 14:11
Վանաձորում տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
31.08.2026 | 13:59
Համաձայնագիր է ստորագրվել․ «Լիդիան Արմենիա»-ն մեկուկես տարում 10,5 մլն դոլար կհատակցնի համայնքներին
31.08.2026 | 13:48
Թրամփը հայտարարել է, որ իրանական Խարգ կղզին «փշուր-փշուր է արվում»
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Բեռնում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի գերատեսչությունների միջև:

«Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, շվեյցարականը՝ Շվեյցարիայի Արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի պետքարտուղարի պաշտոնակատար Քրիստինա Մարտի Լանգը (Krystyna Marty Lang)։

Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-շվեյցարական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական հարաբերությունները։ Անդրադարձ կատարվեց տնտեսական կապերին՝ ուրվագծելով դրանց ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Այդ համատեքստում, շեշտվեց նախորդ տարում Հայաստանից Շվեյցարիա արտահանման ծավալների աճը։

Կողմերն անդրադարձան Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալության կողմից Հայաստանում իրականացվող գործունեությանը, քննարկեցին համագործակցության հաջորդ` 2021-2024 փուլում, Գործակալության կողմից Հայաստանում իրականացվելիք ծրագրային հիմնական ուղղություները։

Զրուցակիցներն անդրադարձան նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն ու փոխադարձ աջակցությանը։

Խորհրդակցությունների ընթացքում մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և գլոբալ օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Կողմերը ծանոթացան տարածաշրջանային խնդիրների շուրջ  միմյանց դիրքորոշումներին։

Ավետ Ադոնցը Քրիստինա Մարտի Լանգին ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ ձևավորված համագործակցությունը»,- ասված է հաղորդագրությունում: