Փետրվարի 6-ից հետո շատ հետաքրքիր է լինելու. Հակոբ Սիմիդյանը՝ ՍԴ-ի խնդրի կարգավորման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Իշխանությունները շարունակում են դեռ չմանրամասնել, թե ինչ փոփոխություններ են սպասվում ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի նոր նախագծով:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին նախատեսված է ԱԺ արտահերթ նիստը, որտեղ քննարկվելու են կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ անելու հարցը:

Factor.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը անդրադարձել է հարցին, թե ինչու են իշխանությունները գաղտնի պահում, արդյոք մտավախություն կա՞, որ քաղաքական հակառակ ճամբարը կտեղեկանա իշխանությունների քայլերի մասին:

«Որևէ մտավախություն չկա: Նախագծերի փաթեթը դրված է շրջանառության մեջ և դարձել է քաղաքական կամ ոչ քաղաքական շահարկումների առարկա: Մենք թույլ ենք տալիս, որ խոսակցությունը շարունակվի: Թող շարունակվի մինչև ամսի 6-ը և շատ հետաքրքիր կլինի, թե նիստից հետո ինչ գնահատականներով հանդես կգան մեր գործիչները: Շատ գնահատականներ հետաքրքիր կյանք կունենան հետո»,- ասաց նա:

Անդրադառնալով ընդդիմադիրների մտահոգություններին, նկատեց. «ՍԴ-ի այս պահի կարգավիճակը բազմաթիվ խնդիրներ ունի: ՍԴ նախագահի կարգավիճակն ունեցող անձից սկսած բազմաթիվ խախտումներ արդեն հնչեցվել են: Ինձ հետաքրքիր է, թե դրանց մասին այս ուժերը ի՞նչ կարծիք ունեն: Այն ինչը պետք է գնահատվեր իրենց կողմից՝ չէր գնահատվել, հիմա նախագծերի վերաբերյալ հիմնականում սուբյեկտիվ գնահատականներ են հնչում: Չեմ կարծում, որ Սահմանադրական կարգի տապալման մասին կարող է խոսք գնալ: ՍԴ դատավորներն արդարության դեֆիցիտի պայմաններում են աշխատում»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան