Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ 3000 մարդ միացել է ‹‹Միասին կարող ենք կյանքեր փրկել›› խորագրով ֆլեշմոբին

Լուրեր

31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 19:44
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուժեղ կարձագանքի իր թիրախների վրա Իրանի հարձակումներին
31.08.2026 | 19:30
Ահաբեկում և սպառնում են՝ գազը կթանկացնեն, բայց ՀՀ-ն հարվածներին պատրաստ է, որ քաղաքացին չզգա դրանք․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 19:13
Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար
31.08.2026 | 19:10
Կարիմ Բենզեման հեռացավ «Ալ Հիլյալից»
31.08.2026 | 19:00
ՌԴ-ն այլևս չունի ռուսամետ ուժերի մեծամասնություն ԱԺ-ում, լծակները նվազել են՝ չի կարող թելադրել օրակարգ․ Կոնստանտին Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 18:43
Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ խորտակված լաստանավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել
31.08.2026 | 18:28
«Մանչեսթեր Յունայթեդն» ինքնագոլերի ռեկորդ է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 18:16
ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել, այդ թվում՝ Կառավարության կառուցվածքի ու Ընտրական օրենսքրում փոփոխություններ կատարելու մասին
Բոլորը

ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակից տեղեկացնում են, որ ‹‹Իմ քայլը›› և  ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 4-ին՝ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը նախաձեռնել է ֆեյսբության ֆլեշմոբ ‹‹Միասին կարող ենք կյանքեր փրկել›› խորագրով, որին միացել է ավելի քան 3000 մարդ։

«Ֆլեշմոբի մասնակիցները լուսանկարվել են ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամի շահառու քաղցկեղ ունեցող երեխաների նկարներով և տեղադրել ֆեյսբուքյան էջերում։

Նախաձեռնությանը միացել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, Միգրացիոն ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը,  ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Սոս Սարգսյանի անվան համազգային, Երևանի պետական կամերային թատրոնների դերասանները, Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը, Հայաստանի պարի պետական անսամբլը, Վաստակավոր կոլեկտիվ ‹‹Հայաստանի պարարվեստի բարեկամություն›› պետական անսամբլը, ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբը, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի զինհաշմանդամները, բժիշկներ, երգիչներ, երգահաններ, դիզայներներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, հաղորդավարներ, հասարակական տարբեր ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալող անձինք, ուսանողներ, հարյուրավոր քաղաքացիներ։

Ֆլեշմոբի պաստառների լուսանկարներն արվել են երեխաների և նրանց ծնողների համաձայնությամբ»,- ասված է հաղորդագրությունում: