457 այցելուից 18-ի մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել․ «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» տնօրեն

Լուրեր

31.08.2026 | 17:09
Իսրայելն ու Ռուսաստանն են ապատեղեկատվություն տարածել Սեուտայի միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ․ Իսպանիայի վարչապետ
31.08.2026 | 17:00
Ռուսաստանից 100 հազարավոր մարդիկ են բերվե՞լ ընտրություններին մասնակցելու համար․  ԱԱԾ-ն ինչ տվյալներ ունի
31.08.2026 | 16:54
Երևանում այսօր ու վաղը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
31.08.2026 | 16:46
Փաշինյանն ու Ռահմոնը քննարկել են Հայաստան-Տաջիկստան տնտեսական համագործակցության զարգացումը
31.08.2026 | 16:35
Պուտինը Բիշքեկում է․ սպասվում է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ
31.08.2026 | 16:24
Ալեն Սիմոնյանը Բիշքեկում մասնակցել է Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը
31.08.2026 | 16:16
Ասում են՝ ապօրինի ա, ուզում են քանդեն, 30 տարի ապրում եմ էս տնակում. բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 16:07
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում ռուսական ակումբում. աղբյուր
31.08.2026 | 15:55
Պուտինը չգիտի՝ ինչպես ավարտել պատերազմը և մտավախություն ունի իր անձնական անվտանգության վերաբերյալ․ The Economist-ի անդրադարձը
31.08.2026 | 15:50
Փաշինյանն ու Ալիևը քննարկել են TRIPP-ի իրականացումն ու տնտեսական համագործակցության ընդլայնումը
31.08.2026 | 15:46
Պիտի Սեդրակ Քոչարյանի հետ քննարկեմ․ Օրբելյանը՝ նրա նվիրատվությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 15:33
Տնակների քանդման վայրից երկու անձ բերման է ենթարկվել, նրանցից մեկը կոտրել է ոստիկանական մեքենայի ապակին
31.08.2026 | 15:24
Մասկը պատրաստ է Ուկրաինային թույլ տալ Starlink-ն օգտագործել ՌԴ-ին հարվածների համար, սակայն անհրաժեշտ է Սպիտակ տան որոշումը․ FT 
31.08.2026 | 15:15
Վինուս Ուիլյամսը 15-րդ անընդմեջ պարտությունն է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 15:10
Փաշինյանն ու Ալիևը քննարկում են ունեցել // Արմեն Աշոտյանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգվեց․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում այս շաբաթվա ընթացքում 475 այցելուից 18-ի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ, իսկ 6-ի մոտ՝ քաղցկեղի կասկած։ Այս մասին այսօր՝ Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

«21-րդ դարում քաղցկեղն այլևս դատավճիռ չէ, ոչ մեկ իրավունք չունի այս հիվանդությունից վախենալ։ Ժամանակակից բժշկությունը գտնում է, որ քաղցկեղի հետ պայքարի ամենահեշտ և մատչելի մեթոդը կանխարգելումն է։ Ժամանակին բժշկի գնալը մեզ համար պետք է ոսկե կանոն դարձնենք»,- ասաց Հակոբյանը։

Ըստ նրա` կրծքագեղձի քաղցկեղից հետո ավելի հաճախ հանդիպողը արգանդի վզիկի քաղցկեղն է։

«Հատկապես կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը գենետիկ գործոնն է, ապա սթրեսները: Պետք է ասեմ, որ քաղաքացիները տարեցտարի առավել իրազեկ են դառնում քաղցկեղ հիվանդության մասին և կարևորում են հետազոտվելու գործընթացը:Երբ հիվանդությունը հայտնաբերում ենք նախաքաղցկեղային փուլում, սա նշանակում է գրեթե 100 տոկոսանոց առողջացում։ Կանանց խորհուրդ ենք տալիս տարեկան մեկ անգամ հետազոտություն անցել։ 1997 թվականին, երբ մեր կենտրոնը սկսեց աշխատել, ամաչում, խուսափում կամ ուղղակի չէին խոսում քաղցկեղի մասին։ Պետք է ասեմ, որ հիմա այցելուների մեծ հոսք ունենք․ օրական մինիմում՝ 200 հոգի»,- նշեց Խաչանուշ Հակոբյանը:

Նելլի Մելքոնյան