Ոստիկանությունում արմատական և հիմնարար քայլերի փոխարեն՝ անթույլատրելի նշանակում. Արման Բաբաջանյան

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան գրառամամբ անդրադարձել է Հայկ Մհրյանի՝ ոստիկանության պետի տեղակալ նշանակվելու փաստին:

«Անցած շաբաթ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայկ Մհրյանը նշանակվել է ոստիկանության պետի տեղակալ: Հայկ Մհրյանի անունը քչերին է ծանոթ ոստիկանական համակարգում: Նա տարիներ առաջ կարճ ժամանակով միջին օղակի մեկ-երկու պաշտոն է զբաղեցրել Ոստիկանությունում, ապա 2013-2015 թվականներին գտնվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում, որից հետո ազատվել է ոստիկանությունում ծառայությունից։ Նրա վերջին՝ հանրությանը հայտնի պաշտոնը Նոր Նորքի թաղապետի պաշտոնն է, որից ազատվեց մի սկանդալային պատմության պատճառով: Եվ քանի որ նրան ոստիկանապետի տեղակալի պաշտոնում նշանակելու իրավական արգելք կար ունեցած կոչումի իմաստով, նա վերջերս ընդամենը մի քանի օրով նշանակվեց Արմավիր քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում՝ այդ արգելքը հաղթահարելու և ոստիկանապետի տեղակալ դառնալու համար:

Այսպիսով, հերթական փոխոստիկանապետ է նշանակվել մեկը, ով համակարգում աշխատանքի որևէ վաստակ չունի, հայտնի չէ համակարգին և այդ պաշտոնում հայտնվել է բացառապես այն պատճառով, որ Ոստիկանության գործող ղեկավարի մտերիմն է: Մհրյանի նշանակումը եկավ լրացնելու ոստիկանապետի տեղակալների պաշտոնում վերջին խայտառակ նշանակումների շարքը: Սա տեղի է ունենում այն պայմաններում, երբ ոստիկանությունում արմատական բարեփոխումների խնդիրը դարձել է հանրային-քաղաքական օրակարգի ամենակարևոր հարցերից մեկը: Ու որպես սառը ցնցուղ ոստիկանությունում ստանում ենք նման նշանակում: Այն դեպքում, երբ ոստիկանության համակարգում կան տասնյակ արժանավոր ծառայողներ, ովքեր տարիների, տասնամյակների վաստակ ունեն իրավապահ մարմիններում և կարող էին նշանակվել բարձր պաշտոնում: Մինչդեռ համակարգից դուրս կադրերից բարձր պաշտոններում նշանակմամբ մեծ վնաս է հասցվում ողջ համակարգին, սպանվում է համակարգի արժանավորների մոտիվացիան: Սա տեղի է ունենում մի իրավիճակում, երբ, կրկնում եմ, ոստիկանության բարեփոխումների հարցը դարձել է կենսական անհրաժեշտություն, երբ ոստիկանության առջև խնդիր է դրված պայքարել քրեական ենթամշակույթի դեմ: Այսինքն՝ ոստիկանությունն ունի արմատական վերափոխումների կարիք, սակայն ոստիկանության ղեկավարության անձնական մոտիվացիաների պատճառով համակարգը ոչ միայն չի զարգանում, այլև հետ է շպրտվում դեպի անցյալ, դեպի այն ժամանակներ, երբ բարձր պաշտոններում նշանակումները կատարվում էին անձնական մտերմության ու հավատարմության սկզբունքով:

Իրավապահ մարմիններն ընդհանրապես, ոստիկանությունը՝ առաջին հերթին, կարիք ունեն անհապաղ ինստիտուցիոնալ բարեփոխումների: Վեթինգը, համակարգի լյուստրացիան քայլերի մի մասն են, որոնք անխուսափելիորեն պետք է կատարվեն՝ համակարգն առողջացնելու ու նոր Հայաստանի պահանջներին համապատասխանեցնելու համար: Այլապես նոր Հայաստանի հռչակումները մնալու են սոսկ որպես կարգախոսներ, երկրում շարունակելու են գործել նախկին փտած համակարգերն ու կառուցակարգերը՝ փոշիացնելով թավշյա հեղափոխության արժեքներն ու ձեռքբերումները»,- գրել է նա: