Հայտնի է, թե որ դատավորը կքննի Սերժ Սարգսյանի գործը
Հասարակություն
31.01.2020 | 21:41Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի ու մյուսների գործը մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին:
Տեղեկությունը factor.am֊ի հետ զրույցում հաստատեցին դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից:
Դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ:
Լիլիթ Շաբոյան