Հաշմանդամություն ունեցող անձանց ազատության և անվտանգության մասին ՄԱԿ-ի կոմիտեի ուղեցույց. ՀՔԱՎ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2020 թ․ հունվարի 30-ին Կառավարության նիստում քննարկվեց և ընդունվեց «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Ողջունելի է Կառավարության նիստի ընթացքում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովմանն ուղղված քննարկումը և ժամանակակից մոտեցումները՝ հատկապես հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ազատության և անվտանգության իրավունքի ապահովման շուրջ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն առաջարկում է հրաժարվել խանգարման հիմքով ոչ հոժարակամ, հարկադիր բուժումից, մեկուսացումից։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ, ի հավելումն Զ․ Բաթոյանի խոսքին, նշեց, որ եվրոպական պետությունները այդ հարցում եկել են համաձայնության, որ ոչ թե պետք է հրաժարվել կարգավորումից, այլ երաշխիքները խստացնել։ Ա․ Թաթոյանը այդ համատեքստում անդրադարձավ իտալական փորձին և որպես այլընտրանքային տարբերակ՝ հիշատակեց համայնքահեն խնամքի հաստատությունները։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 14-րդ հոդվածին ու Կոմիտեի առաջարկություններին հղում տալով, ոչ հոժարակամ, հարկադիր բուժումից հրաժարվելու առաջարկություն էր ներկայացրել դեռևս 2018 թ․ հունիսին e-draft.am-ում քննարկման դրված «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին։ Այդ առաջարկությունների փաթեթում հղում էինք տվել նաև իտալական փորձին։ «Հոժարակամ և ոչ հոժարակամ բուժման մասին» Իտալիայի Հանրապետության օրինագծում հիմնական ուշադրությունը դարձվում է հոգեկան խնդիրներ ունեցող անձանց հոժարակամ բուժումը անմիջապես համայնքում և ինտեգրված բժշկական հաստատությունների պայմաններում կազմակերպելու վրա, և ոչ թե՝ մեկուսացված հոգեբուժարաններում: Առողջապահության նախարարությունը չէր ընդունել այս առաջարկությունը։

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով Կոմիտեն 2015 թ․ ընդունել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիայի 14-րդ հոդվածի վերաբերյալ ուղեցույց՝ հավելյալ պարզաբանելու՝ պետությունների պարտավորությունը հարգելու, պաշտպանելու և երաշխավորելու հաշմանդամություն ունեցող անձանց ազատության և անվտանգության իրավունքը։

Հուսալով, որ Կառավարության նիստին սկսված քննարկումները կբերեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հարկադիր բուժման և մեկուսացման պրակտիկայից հրաժարվելուն՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է Կոմիտեի ուղեցույցի հայերեն, ոչ պաշտոնական թարգմանությունը։ (Անգլերեն տարբերակը՝ ԱՅՍՏԵՂ)