Քննարկվել են Հայաստանը գերմանացի ներդրողների համար գրավիչ դարձնելու հնարավորությունները. Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ԳԴՀ դեսպանին

Լուրեր

02.10.2026 | 18:02
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը կաշխատեն միջազգային խաղերում
02.10.2026 | 17:51
ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար
02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
02.10.2026 | 17:22
«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:49
Կարևորում ենք կառուցողական երկխոսությունը հայկական արտադրանքի արտահանման ու տարանցման խոչընդոտների վերացման ուղղությամբ․ Փաշինյան
02.10.2026 | 16:41
Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:34
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել
02.10.2026 | 16:30
«Պրոմաք»-ից պետք է բռնագանձել 643.8 մլն դրամ․ հայտնաբերված տեխնիկան հանձնվել է ՊՆ-ին․ ՀԿԱԾ
02.10.2026 | 16:20
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը կալանավորվել է
02.10.2026 | 16:19
Աշխարհի գավաթակիր Էլեն Եփրեմյան. «Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում»
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին և «Բեռլին էկոնոմիկսի» տնօրեն Ռիկարդո Գիուչիին։

«Նախարարը, ողջունելով հյուրերին, նշել է․ «Վերջին ամիսների աշխատանքը  ցույց է տալիս, որ ունենք արձանագրված հաջողություններ և շատ կարևոր առաջիկա անելիքներ։ Շնորհակալ եմ համատեղ գրանցված արդյունքների համար»։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար՝ նշելով․ «Մեր այսօրվա հանդիպման նպատակը արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովումն է։ Ուրախալի իրողություն է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից Ներդրողների աջակցման կենտրոնի ստեղծումը, ինչը կդյուրացնի թե՛ օտարերկրյա ներդրողների հետ աշխատանքն առհասարակ, և թե՛ «Բեռլին էկոնոմիկսի» հետ համագործակցության ձևաչափն ու նրանց կողմից տրվող աջակցությունը։ Որախ կլինենք նաև այսօր քննարկել մեր հետագա փոխգործակցությունը․ Ձեր գնահատականը կարևոր է մեզ համար` կողմնորոշվելու, թե որ կարիքներին կարող է ուղղվել ԳԴՀ կառավարության կողմից տրվող խորհրդատվական աջակցությունը»։

Նախարար Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել ուղիղ աջակցության պատրաստակամության համար և նշել, որ արդյունավետ կլինի այնպես ուղղել այդ աջակցությունը, որ Ներդրողների աջակցման կենտրոնը ճիշտ և պատշաճ արձագանքի Հայաստանում ներկայացված գերմանական ներդրողների կարիքներին: Նախարարը կարևորել է Հայաստանում առկա ներդրումային հնարավորությունների ճիշտ ձևակերպումը գերմանացի ներդրողների համար։

Կողմերը պայմանավորվել են վեր հանել մի քանի ոլորտներ, որոնք ներկայումս առավել հետաքրքիր են գերմանացի գործարարներին ներդրումներ կատարելու տեսանկյունից, ինչպես նաև ձևակերպել դրանց վերաբերյալ առավել մանրամասն առաջարկներ։

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև ընթացիկ տարվա աշնանը հայ-գերմանական գործարար համաժողովի անցկացման հնարավությունները և կազմակերպչական մանրամասներ։

«Բեռլին էկոնոմիկսի» տնօրեն Ռիկարդո Գիուչին իր խոսքում նշել է․«Մենք արդյունավետ համագործակցություն ենք հաստատել Էկոնոմիկայի նախարարության և Ներդրողների աջակցման կենտրոնի հետ և ընթացիկ աջակցություն ենք ցուցաբերում հայկական կողմին գործարար համաժողովի կազմակերպման և այլ անհրաժեշտ հարցերում։ Ուրախ ենք համագործակցել նախարարության հետ նաև տնտեսական հետազոտությունների ոլորտում։ Աշխատանքներ ենք իրականացնում առաջանցիկ  ցուցանիշների համակարգի ձևավորման ուղղությամբ»։

Տիգրան Խաչատրյանը շեշտել է, որ համագործակցության օրակարգի կարևոր կետերից մեկը հենց հետազոտական ուղղությունն է։ Կողմերը քննարկել են համակարգի ներդրմանն առնչվող հարցերի շրջանակ։

Հանդիպման ընթացքում կարևորվել է անհրաժեշտ կարողությունների զարգացումը և գիտելիքների ստացումը, գերմանական կողմը վերահաստատել է այս ուղղությամբ շարունակական աջակցության պատրաստակամությունը։

Կողմերն անդրադարձել են նաև հատուկ արդյունաբերական գոտիների նշանակության և այդ ոլորտում պետական քաղաքականության ուսումնասիրությունների հարցին։

Հանդիպման ավարտին նախարար Տիգրան Խաչատրյանը հավաստիացրել է հյուրերին, որ աշխատանքները կիրականացվեն այնպես, որպեսզի նախարարությանը հասցեագրված աջակցությունն ու ջանքերը  օգտագործվեն ամենաարդյունավետ ձևով»,- ասված է հաղորդագրությունում: