Ներկայացումներով հանդես ենք գալու ՌԴ-ում, Կանադայում, Լեհաստանում․ Ռուբեն Բաբայան

Լուրեր

02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
Բոլորը

«Այս տարի՝ փետրվարի 11-ին և 14-ին, տեղի կունենա պրիմերիա․ բեմ կբարձրանա Օրհան Փամուկի «Իմ անունը կարմիր է» վեպի հիման վրա բեմադրված դրամատիկ ներկայացումը»,- այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։

Նա տեղեկացրեց, որ ներկայացման ռեժիսորը թատրոնի դերասանուհի և ռեժիսոր Տաթևիկ Մելքոնյանն է:

«Մյուս գործը, որ արվում է շատ հետաքրքիր պրոեկտ է․ լեհ դրամատուրգ Զագրադնիկի ստեղծագործության հիման վրա բեմադրվելու է «Սոլո ժամացույցի համար» ներկայացումը։ Զբաղված են դերասաններ տարբեր թատրոններից։ Երիտասարդների ու մեծահասակների շատ հետաքրքիր հարաբերությունների մասին է։ Մենք այս ներկայացումով ուզում ենք տալ հնարավորություն մեր փայլուն մեծահասակ դերասաններին, որոնք աշխատում են տարբեր թատրոններում, միաժամանակ դուրս գան բեմ։ Հույս ունեմ, որ այն հետագայում կխաղանք Վանաձորում, Գյումրիում»,- նշեց նա։

Բաբայանի տեղեկացմամբ՝ այս տարի կբեմադրվի նաև «Կարմիր գլխարկը», «Երեք քույրերը», հավանական է, որ նաև կմեբադրվի «Մարդուկ-Ջարդուկը»։

«Բանակցություններ են գնում հրաշալի նկարիչ Դարոն Մուրադյանի հետ, ունի արտակարգ թատերական երևակայություն»,- ասաց Բաբայանը։

Նա նաև տեղեկացրեց, որ, ամենայն հավանականությամբ, կբեմադրվի նաև «Վինի Թուխի» երկրորդ մասը։

Ռուբեն Բաբայանը տեղեկացրեց, որ ներկայացումներով հանդես են գալու տարբեր երկրներում։

«Ապրիլին Կրակովում կխաղանք Զառա Անտոնյանի «Թևավորը» հրաշալի ներկայացումը, Կանադայում հանդես ենք գալու «Մատնաչափիկը» մանկական ներկայացմամբ, Մոսկվայում ցուցադրելու ենք «Քրիստոֆեր»-ը, Կուրգանում ներկայացնելու ենք նաև «Ամպից պոկված հեքիաթը»: Եվս մի քանի հրավեր կա, որոնց մասին առայժմ չեմ ուզում խոսել»,- ներկայացրեց Բաբայանը։