Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսն առողջության գլոբալ սպառնալիք է համարել

Լուրեր

02.10.2026 | 16:01
Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ կկարողանա՞, արդյոք, ԵՄ-ում վաճառել իր կոնյակն ու մյուս արտադրանքը
02.10.2026 | 15:53
Ռուսաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն ավարտել է կարիերան
02.10.2026 | 15:44
Դատարանը Սերժ Սարգսյանին թույլատրեց չմասնակցել «Սև բերդի» օտարման գործով գրավոր ապացույցների հետազոտմանը
02.10.2026 | 15:36
TRIPP-ը Հայաստանին թույլ կտա ինտեգրվել միջազգային երկաթուղային ցանցին․ Փաշինյանը՝ ԵՏՄ նիստում
02.10.2026 | 15:27
«Ոնց որ մի հատ կինո․ երեք անչափահաս ունեմ, մեկը չի ասել, որ թուրքի դիրքից մարդ ա փախել»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:19
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին հարազատները մի քանի օր է՝ փնտրում են․ Մուսաևը լուրջ խնդիրներ է ունեցել այլ զինծառայողների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:14
ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորին կալանավորելու պահանջով ակցիա ԱԱԾ շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 15:10
Ադրբեջանցի զինվորին կալանքի են տանում // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 15:02
Բեռնատարում 14.2 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել
02.10.2026 | 14:52
7 ամսում Հայաստանում ծնվել է 17 հազար 96 երեխա․ ծնելիությունը նվազել է 2.4%-ով
02.10.2026 | 14:43
Ագրոբիզնեսից մինչև ագրոտուրիզմ․ Լիոնում քննարկվել են Հայաստանի և ֆրանսիական ռեգիոնի տնտեսական կապերը
02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի կապակցությամբ համաշխարհային արտակարգ դրություն է հայտարարել և վարակը գլոբալ առողջապահական սպառնալիք համարել, քանի որ վիրուսը շարունակում է տարածվել Չինաստանի սահմաններից դուրս: Այս մասին հայտնում է BBC-ն:

«Այս հայտարարության հիմնական պատճառը ոչ թե այն է, ինչ տեղի է ունենում Չինաստանում, այլ այն, ինչ կատարվում է այլ երկրներում: Մտահոգությունն այն է, որ այն կարող է տարածվել ավելի ցածր առողջապահական համակարգ ունեցող երկրներում»,- նշել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

ԱՀԿ-ի տվյալներով՝ Չինաստանի սահմաններից դուրս 18 նահանգում վարակի 98 դեպք է գրանցվել, բարեբախտաբար՝ առանց մահվան ելքերի: Դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել այն մարդկանց մոտ, ովքեր ճամփորդել են Չինաստանի Ուհան քաղաքից:

Հիշեցնենք, որ Չինաստանի Ուհան քաղաքում բռնկված կորոնավիրուսով վարակվածների թիվը 7700-ի է հասել, զոհերինը՝ 170-ի: