Իրականում տեղի է ունենում ինտենսիվ բանակցային գործընթաց, որի մասին Հայաստանի իշխանությունները գերադասում էին լռել. Արմեն Աշոտյանը՝ Ժնևում կայացած բանակցությունների մասին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը անդրադարձել է  ԺՆևում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո նրանց ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարությանը:

«Ժնեւի բանակցային մարաթոնն եզրափակող 3 հայտարարություններից՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ներ, պարզ է դառնում, որ.

1. Իրականում տեղի է ունենում ինտենսիվ բանակցային գործընթաց, որի մասին Հայաստանի իշխանությունները գերադասում էին լռել։

2. Սեղանին իրականում դրված է փաստաթուղթ, ինչը նույնպես պարբերաբար հերքում էր Նիկոլ Փաշինյանը։

3. Արցախի՝ բանակցային ձեւաչափ վերադարձնելու փաշինյանական խոստումը մնացորդային հիշատակման է արժանացել, այն էլ՝ բացառապես Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

4. Մինսկի խումբը կոչ է արել պահել բանակցությունների կոնֆիդենցիալության սկզբունքը, այսպիսով կշտամբելով փաշինյանական զեղումները Կապանում։

5. Վերջին կոչը Հայաստանի իշխանությունները հետայսու օգտագործելու են «մենք ուզում էինք թափանցիկ լինել, բայց համանախագահները դեմ են» մնջախաղը բեմադրելու համար։

6. Հաղորդագրությունից հասկանալի չէ ամենակարեւորը՝ կարգավորման 3 սկզբունքների եւ 6 էլեմենտների շուրջ կոնկրետ գործընթացները։

Ինչպես կասեր «դասականը», սատանան մանրուքների մեջ է»,- գրել է նա: