Շիրակում գործող 2 սպանդանոցները համայնքային նշանակության չեն. գյուղացիները մտահոգ են մորթի հետ կապված խնդիրներով

Լուրեր

02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
Բոլորը

Մինչ Կառավարությունը հետաձգել է սպանդանոցային մորթի հետ կապված որոշումը և լուծումներ է փնտրում, մասնավորապես, Շիրակի մարզի գյուղացիներն իրենց մտահոգությունն են հայտնում:

Կառավարությունը, հիշեցնենք, մինչև հուլիսի 1-ը հետաձգել է պարտադիր սպանդանոցային մորթի վերաբերյալ որոշումը: Մինչ այդ պետք է լուծվեն բոլոր խնդիրները՝ այլևս հարցին չվերադառնալու համար:

«Մինչև փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ անելը, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի, այդ թվում՝ տրանսպորտային տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ: Բացի այդ՝ կառավարությունը մարզպետարանների և սննդի անվտանգության տեսչության հետ կձևավորի սպանդանոցների նախընտրելի քարտեզ, և կփորձենք առավել հասցեական ֆինանսավորել այն նախագծերը, որոնք կլուծեն սփռվածության և հասանելիության խնդիրը»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնական կայքի տվյալների՝ Հայաստանում 40 գործող սպանդանոց կա: Նույն աղբյուրի համաձայն՝ Շիրակի մարզում գործում է 2 սպանդանոց՝ Բանդիվան և Արդենիս համայնքներում։  Դրանք, սակայն, մասնավոր ֆերմաների են պատկանում և չեն սպասարկում անհատներին:

«Բանդիվանի սպանդանոցը կառուցված է իրենց կարիքները հոգալու համար, իրենց պահած անասունների մորթի համար: Անհատական ֆերմերային տնտեսության՝ «Բանդիվան կաթին» է պատկանում, համայնքի հետ կապ չունի»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը։

Նույն իրավիճակն է նաև Արդենիսի սպանդանոցի պարագայում: «Շիրակի մարզում, մանավանդ՝ մեր Արփի համայնքում, որն անասնապահական շրջան, մթերման հարցի հետ կապված վատ է վիճակը: Սպանդանոց ընդհանրապես չունենք, իսկ ունեցածը սեփական նախաձեռնություն է, խոզաբուծական ֆերմա ունի տերը, միայն իրենց խոզերի համար է: Չէի էլ ասի, որ նորմերին համապատասխանում է, որովհետև մասնագետներ են եկել, տեսել են, եզրակացությունն այն է, որ ընդամենը խոզ կարող են մորթել, տարածքը փոքր է: Ծրագիր ունի տերը, եթե թույլ տան, մեծ սիրով կհամաձանի մեծացնել, նաև կովերի ու խոշոր եղջերավորների մորթը կազմակերպել»,- մեզ հետ զրույցում ասաց Արդենիս համայնքի վարչական ղեկավար Ստեփան Ջանամյանը։

Ստացվում է, որ Շիրակի մարզում չկա սպանդանոց, որից կկարողանան օգտվել մարզի բնակիչները: Բայց եթե անգամ հնարավորություն ստեղծվի, այս սպանդանոցներից օգտվելը գյուղացիների համար, միևնույն է, անհարմարություններով կուղեկցվի, քանի որ դրանք համայնքներից բավական հեռու են: Բանդիվանը մոտ է միայն հարակից մի քանի գյուղերին, մնացյալ համայնքներից հեռավորությունը 20 և ավելի կմ է:

Արդենիսն իր հերթին Գյումրիից հեռու է 50 կմ, այլ համայնքներից հեռավորությունը հասնում է մինչև 70 կմ-ի: Սա առնվազն անասունների տեղափոխման հետ կապված խնդիրներ է առաջացնում:

«Շատ դժվար է լինելու, մանավանդ՝ ամռանը: Մեր արոտները սարերում են, եթե անասունի հետ մի բան լինի, չգիտեմ, չեմ պատկերացնում՝ 450 կգ քաշ ունեցող անասունին ինչպես պետք է մեքենա բեռնենք ու մթերման հասցնենք: Եթե նույնիսկ սպանդանոցը իմ սեփականն էլ լինի՝ գոմի կողքին, հնարավոր չէ սարից բերել հասցնել, որ չսատկած՝ հնարավոր լինի մորթել։ Խնդիրը կա և այն լուրջ է»,- ասաց Արդենիսի վարչական ղեկավարը։

Պարտադիր սպանդանոցային մորթի վերաբերյալ որոշման հետաձգումից հետո գյուղացիներն այժմ սպասողական վիճակում են: Մտավախություն կա, որ սահմանված ժամկետում հնարավոր չի լինի լուծել առկա խնդիրները:

«Մարդկանց մտահոգությունը ժամկետի հետ է կապված: Սպասում են, տեսնեն՝ ով սպանդանոց կկառուցի: Մի հոգի արդեն ցանկանում է, Արեգնադեմ գյուղում ուզում է սպանդանոց կառուցել: Հողը գնել է, բայց դեռ պարզ չէ՝ երբ կավարտի»,- նշեց Ամասիա համայնքի ղեկավարը։

Արդենիսի վարչական ղեկավարի խոսքով էլ՝ սահմանված ժամկետը կարող է բավարար չլինել: «Գյուղացիները հիմնականում ասում են՝ սկզբում կարող է դժվարություններ ունենանք, բայց եթե տարածքում սպանդանոց չունենանք, ամենամեծ դժվարությունը դա կլինի: Օրինակ՝ կարող է մարդիկ անասունը տանեն սպանդանոց ու պարզվի, որ այն չի համապատասխանում իրենց ստանդարտներին, կամ կլինեն գնի հետ կապված խնդիրներ: Այնքան հարցեր կան… Խնդիրները մեկ օրում կամ սահմանված ժամկետում չեն լուծվի, անքան էլ ճիշտ ժամկետ չէ»,- ասաց Ստեփան Ջանամյանը։

Նշենք, որ դեռևս 2019 թվականի վերջին Շիրակի մարզում շահագործման էր հանձնվելու 5 սպանդանոց, սակայն տարբեր պատճառներով գործընթացը հետաձգվեց:

Էմմա Չոբանյան