ՀՀ ծանրամարտի երիտասարդական  հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 32 մեդալով

Լուրեր

12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
Բոլորը

Հայաստանի Հանրապետության ծանրամարտի երիտասարդական  հավաքականը հոկտեմբերի 15-ից 21-ը Ալբանիայի Դուրրես քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 32 մեդալով՝ 18 ոսկե, 8 արծաթե և 6 բրոնզե:

Մինչև 20 տարեկանների աղջիկների մրցապայքարում +90 կգ քաշային Արփինե Դալալյանը երկամարտի 228կգ արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ ոսկե մեդալներ նվաճելով նաև պոկում և հրում վարժություններում: Եվրոպայի չեմպիոնի  կոչումը նվաճել է նաև 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը,ով ոսկե մեդալների է արժանացել նաև պոկում և հրում վարժություններում: Նույն տարիքային խմբի տղաներից +105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 433 կգ արդյունքով նույնպես նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը՝ ոսկե մեդալներ նվաճելով նաև պոկում և հրում վարժություններում, 105 կգ քաշային Սամվել Գասպարյանը երկամարտի 374 կգ արդյունքով և 85 կգ քաշայինԴավիթ Հովհաննիսյանը (արծաթե մեդալ պոկում վարժությունում) 343 կգ  արդյունքով դարձել են առաջնության փոխչեմպիոններ: Սամվել Գասպարյանը նաև ոսկե մեդալ է նվաճել հրում և բրոնզե մեդալ՝ պոկում վարժություններում: Դավիթ Հովհաննիսյանը,  երկամարտի արծաթե մեդալից,արծաթե մեդալի է արժանացել նաև պոկում վարժությունում,  իսկ Կարեն Ավագյանը պոկում վարժությունում բրոնզե մեդալ է նվաճել 85 կգ քաշայինների մեջ:

Մինչև 23 տարեկանների տղաների մրցապայքարում +105 կգ քաշային Գոռ Մինասյանը երկամարտի 420 կգ արդյունքով, 94 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը  երկամարտի 359 կգ արդյունքով և 85 կգ քաշային Անդրանիկ   Կարապետյանը երկամարտի 360 կգ արդյունքով հռչակվել են Եվրոպայի չեմպիոններ: Գոռ Մինասյանը և Կարուշ Ղուկասյանը ոսկե մեդալների են արժանացել նաև հրում և պոկում վարժություններում, Անդրանիկ   Կարապետյանը՝ պոկում վարժությունում, իսկ հրում վարժությունում նվաճել է արծաթե մեդալ: Նույն տարիքային խմբում մեր աղջիկներից 90 կգ քաշային Տաթև Հակոբյանը պոկում և հրում վարժություններում արժանանալով արծաթե մեդալների, երկամարտի 228 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ 58 կգ Իզաբելլա Յալյանը երկամարտի 195 կգ արդյունքով դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր, պոկում վարժությունում արժանանալով բրոնզե, իսկ հրում վարժությունում՝ արծաթե մեդալների:

Հավաքականի մյուս անդամներ 69 կգ քաշային Հրայր Հովհաննիսյանը պոկում վարժությունում նվաճել է բրոնզե, իսկ 77 կգ քաշային Ժորժ Եղիկյանը հրում վարժությունում՝ բրոնզե մեդալ:

Նշենք, որ Սիմոն Մարտիրոսյանը Անդրանիկ Կարապետյանը ճանաչվել են համապատասխանաբար մինչև 20 և մինչև 23 տարիքային խմբերի լավագույն մարզիկներ և պարգևատրվել են գավաթներով: