The Times, BBC Radio, Classic FM. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եվրոպական հյուրախաղերը՝ եվրոպական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ հունվարին կայացած եվրոպական համերգային շրջագայությունը մեծ արձագանք է գտել արտասահմանյան լրատվամիջոցներում։ The Times, Seen and Heard International, BBC Radio, Süddeutsche Zeitung, Planet Hugill, Classic FM… Սա արտասահմանյան լրատվամիջոցների ոչ ամբողջական ցանկն է, որոնք անդրադարձել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եվրոպական հյուրախաղերին։

Seen and Heard International պարբերականը մանրամասն ներկայացնում է Ջոն Տեր-Թադևոսյանի կենսագրությունը, նրա ստեղծագործական ուղին և մասնավորապես՝ Երկրորդ սիմֆոնիայի ստեղծման պատմությունը։ Հեղինակը, խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասին, նկատել է, որ Լոնդոնի Բարբիկան կենտրոնում կոլեկտիվն առասպելական մի երեկո է նվիրել։ Նշվել է, որ 14 տարի առաջ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից հիմնադրված նվագախումբը հիանալի մի կոլեկտիվ է՝ չունենալով որևէ թույլ կողմ։ Հոդվածի հեղինակը բարձր է գնահատել նվագախմբի գործիքային բոլոր կազմերի հնչողությունը։

The Times-ը նվագախմբի ելույթն անվանել է մարտական, մուգ երանգներով գունավորված։ Պարբերականը հատկապես առանձնացրել է նվագախմբի փողային կազմի կատարողական արվեստը։ Նշվում է, որ Ջոն Տեր-Թադևոսյանի արվեստն առաջին անգամ է ներկայացվել Եվրոպայում։ Պարբերականը մեծապես արժևորում է նաև ջութակահար Մաքսիմ Վենգերովի ելույթը։

BBC Radio-ին տված հարցազրույցում դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու ջութակահար Մաքսիմ Վենգերովը‚ որն ընթացիկ համերգաշրջանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ արտիստն է‚ խոսել են համագործակցության մասին։ Մաեստրո Սմբատյանն անդրադարձել է հայկական երաժշտությանը, սիմֆոնիկ նվագախմբի գործունեությանը։

Իսկ Planet Hugill-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մաքսիմ Վենգերովի համատեղ ելույթը Եվրոպայում անվանել է սրտառուչ։

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 8-21-ը եվրոպական  համերգային շրջագայության շրջանակում ջութակահար Մաքսիմ Վենգերովի հետ ութ ելույթ է ունեցել հինգ երկրի (Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Չեխիա, Ռուսաստանի Դաշնություն) լավագույն համերգասրահներում։ Եվրոպայում առաջին անգամ ներկայացվել է Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան։

Եվրոպական համերգային շրջագայությունը կազմակերպվել է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի կողմից (նախագահ՝ Կոնստանտին Իշխանով)։ Հյուրախաղերը կյանքի են կոչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։