«Այս տարի ևս Ղարաբաղի հարցին կարևորություն ենք տալու». Չավուշօղլու
Քաղաքականություն
30.01.2020 | 10:44Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպում է ունեցել «Լրագրողների միջազգային ֆեդերացիայի» գործադիր կոմիտեի անդամների հետ: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Զրույցի ընթացքում արտգործնախարար Չավուշօղլուն անդրադարձել է Արցախի հիմնախնդրին:
«Ղարաբաղում լուծում գտնելու համար ջանքեր ենք գործադրում: Եթե Ռուսաստանն օգտագործի իր ազդեցությունը և ուժը, ապա մենք կլուծենք այս հարցը: Այս տարի ևս կարևորություն ենք տալու Ղարաբաղի հարցին»,- ասել է Չավուշօղլուն: