Ադրբեջանը մամուլի համար ամենաթշնամական երկրներից է․ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել Ադրբեջանի դեմ

Լուրեր

02.05.2024 | 23:30
Ղրղզստանում զանգվածային միջոցառման ժամանակ բեռնատարը վրաերթի է ենթարկել մոտ 30 երեխայի․ նրանցից 7-ը վերակենդանացման բաժանմունքում է
02.05.2024 | 23:13
Ադրբեջանի իշխանությունները կրկին չեն արտոնել ընդդիմության հանրահավաքը
02.05.2024 | 22:55
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
02.05.2024 | 22:43
ԶԼՄ-ների ազատության իրավիճակն Ադրբեջանում մտահոգիչ է․ Բաքվում ԵՄ դեսպան
02.05.2024 | 22:43
Հայ պատգամավորները ԱՄՆ սենատորների հետ քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
02.05.2024 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.05.2024 | 22:14
Էրդողանը հանդիպել է ՏԻՄ ընտրություններում իշխող ուժին հաղթած ընդդիմության առաջնորդին
02.05.2024 | 22:03
Ուկրաինական Չասով Յարն ամբողջությամբ ավերվել է․ Associated Press
02.05.2024 | 21:52
Բայրամովը Պուտինի հատուկ ներկայացուցչին տեղեկացրել է ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացի մասին
02.05.2024 | 21:47
Ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլին հայտագրվելը պարտադիր է. վերջնաժամկետը մայիսի 10-ն է
02.05.2024 | 21:34
Կուլեբան Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է կատարել
02.05.2024 | 21:14
Նախկին կուսակցական լինելը չի նշանակում պոտենցիալ հանցագործ լինել․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 21:00
«Սխալ զեկույց են կազմել»․ ԵԱՍՄ հիմնարկի նախկին տնօրենները հերքում են ենթադրյալ չարաշահումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 20:49
ՌԴ-ն անվտանգության ապահովման գործում կարևոր դերակատարում ունի ոչ միայն տարածաշրջանում, այլև ավելի լայն տարածքում․ Ալիևը՝ ՌԴ Պետդումայի անդամներին
02.05.2024 | 20:36
Համար 18 և 1 երթուղիների ավտոբուսները բախվել են իրար. տարածքը սահմանազատվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն լրագրողների նկատմամբ ռեպրեսիաները՝ ապահովելով ԶԼՄ-ների ու խոսքի ազատությունը, իրական քայլեր ձեռնարկեն կատարելու Եվրոպայի խորհրդի նկատմամբ իրենց սեփական պարտավորությունները։ Այս մասին ասվում է «Եվրոպայում  մեդիա ազատության  սպառնալիքների ու լրագրողների անվտանգության» մասին բանաձևում, որը նախօրեին ընդունել է ԵԽԽՎ-ն։ Բանաձևի հեղինակն է բրիտանացի պատգամավոր Ջորջ Ֆուլկեսը։

Ինչպես նշվում է բանաձևում` անընդունելի է, որ Եվրոպայում  տասնյակ լրագրողներ ենթարկվում են ֆիզիկական հարձակումների, բանտարկվում են, սպանվում, իսկ այդ հանցագործությունների համար մեղավորները հիմնականում մնում են անպատիժ։ Կոչ է արվում արմատապես փոխել «թշնամական միջավայրը, որը լրջորեն սահմանափակում է ԶԼՄ-ների ազատությունը»։

Մասնավորապես՝ նշվում է քրեական օրենսդրության օգտագործման արգելման մասին, որի նպատակն է  հայտնի լրագրողներին լռեցնելը, որոնց պարբերաբար սպառնում են տարբեր հանցագործություններում չհիմնավորված մեղադրանքներով և շինծու ապացույցներով ազատությունից զրկում։ Նաև կոչ է արվում Բաքվին անհապաղ վերանայել լրագրողների ու ԶԼՄ-ի աշխատողների դատապարտման բոլոր դեպքերը, ձեռնպահ մնալ լրագրողների՝ երկրից դուրս գալու արգելքից, դադարեցնել անկախ լրատվական կայքերի համակարգային արգելափակումը։

Փաստաթղթի եզրափակիչ մասում նշվում է, որ Ադրբեջանը  լրագրողների համար ամենաթշնամական երկրներից է դատաքննության, դատավճիռների ու բանտարկությունների առումով։

«2017թ-ից լրագրողների կամ ԶԼՄ-ների դեմ հարուցվել է 18 քրեական գործ, նրանց աշխատակիցները   դատապարտվել են ու բանտարկվել։ 2019թ-ի մայիսի տվյալներով դեռ հինգ լրագրող բանտում է իր մասնագիտական գործունեության համար։ Օրինակ՝ Kend.info կայքի հիմնադիր Էլչին Իսմաիլլին, որը հայտնի է կառուպցիայի ու մարդու իրավունքների մասին իր հրապարակումներով 9 տարվա ազատազրկման է դատաարտված։ Բլոգեր Ռաշադ Ռամազանովը ևս 9 տարվա ազատազրկման է դատապարտված «թմրանյութերի պահման»համար։ Իսկ միաժամանակ, վերջին տարիներին ավելի քան 400 իշխանամետ լրագրողներ իշխանության կողմից անվճար բնակարաններ են ստացել, որն ակնհայտ «կաշառք» է»,- ասվում է փաստաթղթի մեջ։

Նշենք, որ ադրբեջանական միայն ընդդիմադիր ու անկախ մի քանի լրատվամիջոց է անդրադարձել ԵԽԽՎ ընդունած այս բանաձևին։ Ալիևին սպասարկող ԶԼՄ-ներն այս մասին լռում են։

Բացի վերոնշյալ բանաձևի ընդունումից, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակներում քննարկում է կայացել «Եվրոպայի խորհրդում ճգնաժամ է․ Ադրբեջանում քաղբանտարկյալների  հավերժական հարցը» թեմայով։ Հանդիպումը կազմակերպվել է Ադրբեջանի լրագրողների անվտանգության ու ազատության ինստիտուտի կողմից, որի տնօրեն Էմին Հուսեյնովը խոսել է Ադրբեջանում 1990թ-ից սկսված ու մինչ այժմ շարունակվող քաղբանտարկյալների խնդրի մասին։ Հուսեյնովը նաև կոչ է արել ԵԽԽՎ-ին ու Եվրոպայի խորհրդի մյուս կառույցներին Ադրբեջանի դեմ  գործողությունների պլան մշակել, որը չի կատարում իր միջազգային պարտավորությունները։

«Ադրբեջանի կառավարությունը պիտի դադարեցնի կոռուպցիան ու ազատի քաղբանտարկյալներին»,- ասել է Հուսեյնովը։

Քննարկմանը մասնակցել է նաև Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով ԵԽԽՎ զեկուցող Թորիլդ Սուննա Էվարսդոտիրը, որն ավելի շատ խոսել է «Իլգար Մամեդովի գործի» մասին՝ նշելով , որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը Մամեդովի  հետ կապված ամբողջովին չի կատարվել։ էվարսդոտիրը նաև տեղեկացրել է, որ իր զեկույցում կան բազմաթիվ քննադատություններ, որոնց Ադրբեջանը պիտի պատասխանի։

Նույն Իլգար Մամեդովն էլ նշել է, որ ՄԻԵԴ-ի վճռի չկատարումը որոշակի ճգնաժամ է առաջացրել Եվրոպայի խորհրդում և Ադրբեջանի կառավարությունը պիտի հարգի մարդկանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները։

Քննարկման մասնակիցները կոչ են արել ԵԽԽՎ-ին, բանաձև ընդունել , որը պատրաստվել է հենց էվարսդոտիրի զեկույցի հիման վրա։