Կեղծիքի և ատելության քարոզը չի կասեցնի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» ընթացքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 09:46
Մակունցն ու կոնգրեսական Վալադաոն քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
12.12.2024 | 09:30
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
Բոլորը

Հանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների գործող «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» դեմ կազմակերպված արշավի հեղինակները նենգափոխում են փաստերը, զրպարտում հիմնադրամին՝ նրան վերագրելով կեղծ փաստեր և առաքելություն։ 1997 թվականից Հայաստանում գործող  հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի գնահատմամբ՝ այդ արշավը ռևանշիստական և հետադիմական ուժերի  կողմից իրականացվող սադրանք է:

«Մենք աջակցում ենք կայուն և համակարգային փոփոխություններին, որոնք ուղղված են ավտորիտար և կոռումպացված համակարգերի վերադարձի բացառմանը, սակայն տևական ժամանակ է՝ հիմնադրամի և մեր գործընկերների դեմ իրականացվում է լայնածավալ հակաքարոզչություն և տեղեկատվական աննախադեպ ագրեսիվ արշավ, որն ուղեկցվում է ատելության քարոզով և բռնության անթաքույց կոչերով»,- ասաց Լարիսա Մինասյանը՝ այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում։

Լարիսա Մինասյանն այսօր անդրադարձավ այն ստերին, որոնք տիրաժավորվում են որոշ խմբերի կողմից՝ նպատակ ունենալով անվանարկել հիմնադրամը։ Լրատվամիջոցների շրջանառած կեղծ լուրերից մի քանիսը՝ ստորև․

Սուտ: Ջորջ Սորոսն իր ունեցվածքը ձեռք է բերել տարբեր երկրներում արհեստական ճգնաժամեր ու հեղափոխություններ հրահրելով և Բաց հասարակության հիմնադրամները դերակատարություն են ունեցել դրանում:

Փաստ: Ջորջ Սորոսն իր ունեցվածքը ձեռք է բերել ժողովրդավարական երկրների ֆինանսական շուկաներում, որոնք վերահսկվում են խիստ կարգավորիչ մարմինների կողմից:

Սուտ: Հիմնադրամը ֆինանսավորել է Ադրբեջանի հանդեպ միակողմանի խաղաղասիրության քարոզը:

Փաստ: Հիմնադրամն Ադրբեջանի հանդեպ խաղաղասիրության քարոզ չի ֆինանսավորել: Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված որևէ նախաձեռնություն երբևէ չի ֆինանսավորել:

Սուտ: Հիմնադրամը դրամաշնորհներ է տրամադրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանին և պետական պաշտոն զբաղեցնող մի շարք այլ անձանց:

Փաստ: Հիմնադրամը կազմակերպություններին է դրամաշնորհներ տրամադրել, որտեղ մինչ պետական պաշտոն զբաղեցնելն աշխատել են նշված անձինք:

Սուտ: Հիմնադրամը կապ ունի «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հետ:

Փաստ: Հիմնադրամը երբևէ որևէ կապ չի ունեցել և չունի «Սասնա ծռեր» կուսակցության հետ, չի աջակցել և չի աջակցում որևէ կուսակցության:

Սուտ: Հիմնադրամն աջակցում է Հայ առաքելական եկեղեցու դեմ հակաքարոզչության իրականացմանը:

Փաստ: Հիմնադրամը պաշտպանում է յուրաքանչյուրի խղճի և դավանանքի ազատությունը: Ի դեպ, Հայ Առաքելական եկեղեցին այն միակ կրոնական կառույցն է, որին հիմնադրամը երբևէ ֆինանսավորել է: Մասնավորապես, դեռևս 2010-11 թթ.-ին ՀԱԵ Արմավիրի թեմը հիմնադրամից 50,000 դոլար դրամաշնորհ է ստացել՝ սոցիալապես անապահով 130 երեխաների համար ամառային ճամբար կազմակերպելու նպատակով։

Սուտ: Հիմնադրամը ֆինանսավորել է «Իմ մարմինն իմ անձնականն է» գրքի հրապարակումը, «Մել» ֆիլմը, «Հուզանք ու զանգ» ներկայացումը, «Բռնության ձայնը» անանուն նամակների հրապարակումը, Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարը:

Փաստ: Հիմնադրամն աջակցում է մեր երկրում ամենաբարդ ու խնդրահարույց հարցերի բաց ու հանրային քննարկմանը, բայց չի ֆինանսավորել այդ նախաձեռնություններից որևէ մեկը:

Սուտ: Ջորջ Սորոսը և հիմնադրամը քարոզում են աբորտները:

Փաստ: Հիմնադրամը պայքարում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ: Միևնույն ժամանակ հիմնադրամն աջակցում է կանանց՝ առողջության պահպանման համապարփակ և անվտանգ ծառայություններ ստանալու իրավունքը, որն իրացնում են կամավոր և ինքնուրույն:

Սուտ: Հիմնադրամը խրախուսում է «տրանսգենդեր մարմնավաճառների քարոզը»:

Փաստ: Սա բացարձակ սուտ է: Հիմնադրամի կողմից երբևէ նման քարոզ չի իրականացվել:

Սուտ: Հիմնադրամն իրականացնում է մարդասպանների, ահաբեկիչների հերոսացման քարոզ:

Փաստ: Հիմնադրամը երբևէ նման քարոզ չի իրականացրել: Հիմնադրամը պայքարել և պաշտպանել է արդարադատության հասանելիության հիմնարար իրավունքը:

Հիմնադրամի ղեկավարը հորդորեց լրատվամիջոցներին՝ չներքաշվել ատելության ու ստի արշավի մեջ, փոխարենը անաչառ ու պրոֆեսիոնալ լրագրողական նյութերով դիմակայել ապատեղեկատվությանն ու  զրպարտությանը։

Օրերս «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի» դեմ արշավին անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ փաստելով, որ նախկին իշխանության ներկայացուցիչներն են լծված հիմնադրամի դեմ արշավում և զարմանք էր արտահայտել՝ ինչո՞ւ նախկին իշխանությունները չէին փակում գրասենյակը, եթե հնչող մտահոգություններն իրական էին։

«Ի՞նչ է նշանակում «սորոսական»։ Ես թույլ չեմ տա, որ Հայաստանի որևէ քաղաքացու հասցեին քամահրական կամ արհամարհական այդպիսի բան ասեն։ Բոլոր նրանք, ովքեր դա ասում են, կոռումպացված հանրապետականներ են, պետական դավաճաններ»,- ասել էր վարչապետը։

Արձագանքելով վարչապետին, Լարիսա Մինասյանն ասաց՝ բաց և թափանցիկ է գործել հիմնադրամը նաև նախկինում, իսկ այն, որ նախկին իշխանությունները չեն արգելել հիմնադրամի գործունեությունը Հայաստանում, նպատակ է ունեցել առիթ չտալ միջազգային հանրությանը հավասարության նշաններ դնելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև։

Լարիսա Մինասյանը նշում է․ «Ես շատ բարձր գնահատեցի, որ վարչապետը ներկայացրեց՝ ում կողմից և ինչ նպատակներով է այս արշավն սկսված»։

«Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան»-ի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանն ասում է․ «Որևիցե նահանջ որդեգրած սկզբունքներից, մոտեցումներից հիմնադրամը չի ունեցել 97 թվականից սկսած, և ես կարող եմ վստահեցնել, որ բարեփոխումներին, ժողովրդավարական գործընթացներին աջակցելը շարունակելու է մնալ մեր հիմնադրամի կարևոր ուղղությունը»։

Արձագանքելով լրագրողի հարցին, թե արդյոք ճիշտ է, որ նա կոշտ խոսակցություն է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և ինչ-ինչ պահանջներ ներկայացրել, Լարիսա Մինասյանը շեշտեց՝ դա կոնկրետ փաստերի նենգափոխություն է՝ իշխանության նկատմամբ անվստահություն սերմանելու նպատակով․ «Ակնհայտ գռեհիկ սուտը միտված է նվաստացնել մեր հանրությանը, որն իր մեծամասնությամբ ընտրել է իշխանություն, և հիմա ինչ-որ մարդիկ փորձում են հանրությանը բացատրել, որ դա դուք չեք, ինչ-որ մեկն է, որ իշխում է»։

Հիմնադրամի գործադիր տնօրենի խոսքով՝ իրենք խնդիր չունեն լսել քննադատություն կամ հակադարձ խոսք, սակայն ուրիշ բան է ատելության սերմանումը, զրպարտումը։ Անդրադառնալով հեղափոխությունից հետո խոսքի ազատության վիճակին, Լարիսա Մինասյանն ասաց՝ ունենք բարելավում։ Հարցին՝ թե ինչպես է գնահատում  հիմնադրամի դեմ քարոզչություն տանող անձանց երեկվա ձերբակալությունը և հնչող քննադատությունը, թե դա կարող է ընդդիմության շրջանում վախ սփռել, բանախոսն արձագանքեց․ «Ես չեմ կարծում, որ դա ընդդիմությանն էին վերաբերվում, որովհետև չեմ գտնում, որ դա ընդդիմություն է։ Բայց այն մասով, թե արդյոք դրանք կատարվում են պատշաճ ձևով, զուտ այն, որ երևում էր էկրանի վրա, իհարկե շատ մտահոգիչ է, որովհետև թվում է՝ անհամաչափ ուժի դրվագ կար»։

Խոսելով նախկին իշխանության հետ գլխավորապես չստացված համագործակցության  մասին,  «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գործադիր տնօրենը դա բացատրեց համակարգի ցանկության բացակայությամբ՝ ընդգծելով, որ հիմնադրամը, չնայած իր դեմ տարվող ագրեսիվ արշավին, շարունակելու է աջակցել մարդու իրավունքներին և ժողովրդավարական բարեփոխումներին Հայաստանում։

Ռոբերտ Անանյան