«Ռեստարտ» խմբի անդամների անձնագրերը դատարանը վերադարձրեց․ նիստը հետաձգվեց

Լուրեր

23.02.2026 | 22:21
Լեհաստանում լրտեսության կասկածանքով Բելառուսի քաղաքացի է ձերբակալվել 
23.02.2026 | 22:07
ՀԷՑ-ը մարել է շուրջ 9 մլն դոլար և 1,2 մլն եվրո վարկային պարտավորություններ՝ առանց նոր ֆինանսավորում ներգրավելու. Պետրոսյան
23.02.2026 | 21:54
Կիևը հայտնում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի ամսաթիվը՝ փետրվարի 26-27-ը
23.02.2026 | 21:40
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Քենիայի ԱԳՆ-ների միջև
23.02.2026 | 21:29
Փաշինյանն «օլիգարխների որս» է սկսել. վարչապետի պնդումները երեկ և այսօր, իսկ վա՞ղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 21:13
ՀՀ և Պորտուգալիայի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգը
23.02.2026 | 21:00
Պատերազմի ռիսկը կտրուկ նվազեց. «Թրամփի ուղին» նախ անվտանգության գործիք է, հետո՝ տնտեսական․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 20:49
Հունգարիան վետո է դրել ՌԴ-ի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների և Ուկրաինային վարկ տրամադրելու որոշման վրա
23.02.2026 | 20:36
Հետախուզվող Պողոսյանի հայտը Մոսկվայից․ ինչ հաշվարկ ունի նախկին պաշտոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 20:28
Մեքսիկայում անկարգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
23.02.2026 | 20:14
Իրանում ուսանողները խոշոր բողոքի ցույցեր են անցկացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 20:00
Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների վտանգը մեծ է․ դիվանագիտական գործարքի շանսը նվազ է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 19:45
Ո՛չ բաղնիք կա, ո՛չ զուգարան, էս պայմաններում երկու երեխա եմ պահում․ տնակում ապրող կինը նպաստից զրկվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 19:40
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է, Գորիսի տարածաշրջանում՝ մառախուղ
23.02.2026 | 19:30
Շոյգուի հայտարարությունն աբսուրդ է․ արևմտյան ռեակտորները մշտապես ունեցել են անվտանգության ավելի բարձր պահանջներ․ Արեգ Դանագուլյան
Բոլորը

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին օգնական Նարեկ Մալյանին աղբամանը նետելու փորձի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ Տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանն էր դատարանին նման գրավոր միջնորդություն ներկայացրել։ Տուժողներից ոչ ոք նիստին չէր ներկայացել։

Մինչ դատական նիստը կավարտվեր «Ռեստարտ» խմբի անդամները և նրանց ներկայացուցիչը միջնորդեցին դատարանին վերադարձնել խմբի անդամների անձնագրերը և հարուցված քրեական գործը կարճել։

Խմբի անդամներից Դավիթ Պետրոսյանը դատարանում ասաց․ «Մենք շատ հետաքրքրված և մոտիվացված ենք, որ այս գործը վերջապես քննվի, ու մենք այս երկրից ոչ միայն բացակայելու մտադրություն չունենք, այլ նաև այնքան ժամանակ երկրից չենք բացակայի, քանի դեռ այս հարցն ու մի շարք այլ հարցեր չեն լուծվել։ Մեզ համար շատ վիրավորական է, որ դատախազը, կամ Ոստիկանությունը, կամ որևէ մեկը կարող է կարծել, որ մենք կարող ենք երկրից բացակայել, որպեսզի մեր ենթադրյալ կատարած հանցանքի համար պատիժ չկրենք»։

Դավիթ Պետրոսյանն ասաց, որ անձնագրի բացակայության պայմաններում երկրի ներսում էլ բազմաթիվ խնդիրների են բախվում, սկսած բանկերում գործարքներ կատարելուց։

Դատարանը որոշեց խմբի անդամների անձնագրերը վերադարձնել, սակայն գործը կարճելու միջնորդությունը ասաց չի կարող քննել, այն վերաբերվում է նաև տուժող կողմին, և նրանք ևս այս հարցի քննարկմանը պետք է մասնակցեն։

Դավիթ Պետրոսյանը դատարանում նաև դատարանի և մեղադրող դատախազի ուշադրությունը հրավիրեց գործով տուժող ճանաչված Նարեկ Մալյանի վարքագծի վրա։ Պետրոսյանն ասաց, ինչպես դեպքից առաջ, այնպես էլ դրանից հետո տուժող ճանաչված անձը հայհոյախառն արտահայտություններ է հնչեցնում խմբի անդամների հասցեին։ Դատախազն ի պատասխան սրա ասաց․ «Դատախազությունը որպես քրեական հետապնդում իրականացնող մարմին, յուրաքնաչյուր դեպքով, հանցագործության հատկանիշներ պարունակող յուրաքանչյուր հաղորդում պարտավոր է և պատշաճ կերպով իրականացնում է համապատասխան գործողություն։ Եթե կան փաստական տվյալներ, խնդրեմ կարող եք ներկայացնել»։

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստի օրը դեռևս հայտնի չէ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ 6 երիտասարդները, նախնական համաձայնության գալով 2019թ. մարտի 4-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեում փորձել են առևանգել Նարեկ Մալյանին, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել՝ իրենց կամքից անկախ հանգամանքներով: Գործով ամբաստանյալի կարգավիճակում են Դավիթ Պետրոսյանը, Գարիկ Միսկարյանը, Յուրի Ավագյանը, Դավիթ Սիմոնյանը, Հրաչյա Խլղաթյանը, Արամայիս Պետրոսյանը: Երիտասարդները պնդում են, թե ցանկացել են Մալյանին աղբամանը նետել իրենց հասցեին անվայել արտահայտություններ հնչեցնելու համար։

Լիլիթ Շաբոյան