Ագարակաձոր-Գնիշիկ ճանապարհին «ՈՒԱԶ»-ը գլորվել է ձորը. վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են

Լուրեր

12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
Բոլորը

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 08:29-ին, ահազանգ է ստացվել, որ Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մակնիշի 34 UN 427 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1998 թ. ծնված Գ. Խ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրին գտնվող տաղավարին, այնուհետև շրջվել ձորը (մոտ 20 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է, իսկ ուղևոր՝ 1996 թ. ծնված Տ. Ս.-ը տեղի ուժերով տեղափոխվել՝ Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ ուղևորինը՝ միջին ծանրության: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: