Թող Աստված պահապան լինի մեր հայրենյաց պաշտպաններին, թող նրանց բազուկն անհաղթ լինի, կամքն՝ անկոտրում․ Բակո Սահակյան

Լուրեր

03.03.2026 | 22:36
«Ռոսատոմ»-ը կորցրել է կապը Իրանի միջուկային ոլորտի ղեկավարության հետ. Բուշերի ԱԷԿ-ի  աշխատանքները դադարեցվել են
03.03.2026 | 22:23
Ֆրանսիան Rafale կործանիչներ է տեղակայել ԱՄԷ-ի երկնքում, նախատեսում է ԱԹՍ-ների դեմ պայքարի համակարգեր ուղարկել Կիպրոս
03.03.2026 | 22:11
Երևանի և 6 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.03.2026 | 21:55
Հայաստանի և Վրաստանի թենիսի ֆեդերացիաների նախագահները քննարկում են ունեցել
03.03.2026 | 21:43
ԱՄԷ-ն շաբաթ օրվանից ի վեր 172 իրանական հրթիռ և 755 ԱԹՍ է խոցել, Բահրեյնը՝ 73 հրթիռ որսացել
03.03.2026 | 21:30
Իմ գործունեության պատճառով 18 տարի բանակում ծառայած հարազատ եղբորս հեռացրել են աշխատանքից․ սա 37 թիվ չէ՞, բա ի՞նչ է․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 21:27
Միրզոյանը Քուվեյթի ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը
03.03.2026 | 21:24
«Ամեն օր հրթիռակոծվում է քաղաքը, թռիչքների մասին խոսք չկա»․ ՀՀ վերադարձը՝ թանկ ու բաղձալի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 21:13
Մերձավոր Արևելքում իրադարձությունների ֆոնին՝ Ադրբեջանի հետ էներգետիկ գործընկերության ամրապնդումն ավելի կարևոր է դառնում. եվրահանձնակատար
03.03.2026 | 21:05
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
03.03.2026 | 21:01
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը` Եվրոպայի փոխչեմպիոն
03.03.2026 | 20:54
Կանանց Հայաստանի հավաքականը պարտությամբ սկսեց ԱԱ-ի որակավորման փուլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 20:53
Ցանկանում ենք ընդլայնել Ադրբեջանի ներկայությունը եվրոպական էներգետիկ շուկայում. Ալիև
03.03.2026 | 20:45
ՆԱՏՕ-ն ավելի շատ ուշադրություն է դարձնում Հայաստանի և Ադրբեջանի հետ գործընկերությանը․ Քրիստիան Մեսարոշ
03.03.2026 | 20:30
ՌԴ-ն ՀՀ-ին խեղդելու հնարավորություն ունի՝ 102-րդ բազան դեռ այստեղ է, իսկ Փաշինյանն ասաց՝ միտք չունի դուրս բերելու․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ: Ողերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ:

Շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին՝ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում, որովհետև սա բոլորիս տոնն է:

Սա աշխարհասփյուռ մեր քույրերի ու եղբայրների տոնն է, ովքեր Հայրենիքի համար օրհասական պահին տարբեր երկրներից շտապեցին Արցախ և կանգնեցին նրա պաշտպանության դիրքերում: Այսօր էլ նրանք իրենց անգնահատելի ավանդն են բերում Արցախի շենացման ու զարգացման հայրենանվեր գործին:

Սա սահմանամերձ գոտում ապրող գյուղացու տոնն է, ով իր ամենօրյա աշխատանքով պահում է հող հայրենին և պաշտպանում այն, ուսուցիչների տոնն է, ովքեր դաստիարակում են հայրենիքի արժանի պաշտպանների, բժիշկների տոնն է, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, մարտի դաշտում փրկում էին հազարավոր մարդկանց կյանքեր:

Եվ, վերջապես, սա Մեծ Հայրենականի և Արցախյան ազատամարտի մեր վետերանների, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության վետերանների և ծառայողների տոնն է, Հայրենիքի պաշտպան մեր զինվորների, սպաների, գեներալների, բոլոր նրանց, ովքեր այսօր էլ անառիկ են պահում հայրենի երկրի սահմանները, իրենց անձնվեր ծառայությամբ ապահովում են հարազատ ժողովրդի անդորրն ու բնականոն գործունեությունը:

Փա՛ռք ու պատի՛վ բոլորին: Թող Աստված պահապան լինի մեր հայրենյաց պաշտպաններին, թող նրանց բազուկն անհաղթ լինի, կամքն՝ անկոտրում:

Հայրենիքի ազատության ու անկախության համար պայքարում իրենց կյանքն են զոհաբերել շատ քաջ հայորդիներ: Նրանց անունները ոսկե տառերով են գրվել հայ ժողովրդի նորագույն պատմության էջերում, նրանց հիշատակը միշտ վառ է մեր սրտերում: Հավե՜րժ փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին:

Թանկագի՛ն բարեկամներ,

Այս նվիրական օրը մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ և մաղթում խաղաղություն, բարօրություն ու մեծագույն հաջողություններ մեր երկրին ու ժողովրդին, բոլոր հայ ընտանիքներին՝ երջանկություն ու ամենայն բարիք»: