«Խելացի» անասնագոմեր. որքա՞ն ժամանակ է պետական կառավարման համակարգը ծախսում կարևորի և երկրորդականի վրա

Լուրեր

08.12.2025 | 18:51
Թուրքական ռազմական ավտոշարասյուները Հյուսիսային Սիրիա են մտել․ սա ներխուժման մտավախություններ է առաջացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 18:39
Ականի պայթյունից հետո պայմանագրային զինծառայողն ազատվել է աշխատանքից
08.12.2025 | 18:29
ԱՄՆ-ի հետ բանակցությունները դեռևս չեն հանգեցրել Դոնբասի վերաբերյալ համաձայնության. Զելենսկի
08.12.2025 | 18:25
38-ամյա տղամարդու և նրա որդու ծեծի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել
08.12.2025 | 18:20
Էդուարդ Սպերցյան․ Եվրոպայից որևէ առաջարկ չունեմ
08.12.2025 | 18:09
Հայաստանում սպանված չեչենուհի Այշաթ Բայմուրադովային թունավորել են. նա Կադիրովի ազգականուհին էր. աղբյուր
08.12.2025 | 18:01
Ադրբեջանից ՀՀ նավթամթերք կմատակարարվի Վրաստանով // Վարդենիսում զինծառայող է մահացել․ ԼՈՒՐԵՐ
08.12.2025 | 17:57
Իրակլի Կոբախիձեն ընդունել է Արսեն Թորոսյանին
08.12.2025 | 17:53
ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ Goal.com-ի
08.12.2025 | 17:45
Լոնդոնում մեկնարկել են Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների բանակցությունները
08.12.2025 | 17:42
Անչափահաս ազատազրկվածների թիվը նվազե՞լ է, թե՞ աճել․ ՔԿԾ պետի պնդումը և վիճակագրությունը
08.12.2025 | 17:30
Կճոյանը նորից դատարանի առաջ․ 49 տարով տրված հողամասը փորձում են վերադարձնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 17:22
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
08.12.2025 | 17:19
Վրաստանի տարածքով Հայաստան ադրբեջանական վառելիքի տարանցման հարցը հայկական և վրացական կողմերը քննարկել են
08.12.2025 | 17:09
Պետությունն ուժեղ է նաև ձեր վրձնահարվածով ձևավորված արժեհամակարգով․ նախարարի ուղերձը՝ Նկարիչների միջազգային օրվա կապակցությամբ
Բոլորը

2019թ. ապրիլի 4-ի նիստում ՀՀ կառավարությունն իր №369-Լ որոշմամբ հաստատեց «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիրը»: Նիստի ժամանակ, երբ  ՀՀ արդարադատության նախարար Ա. Զեյնալանը հարց տվեց հնարավոր հայտատուների քանակի կանխատեսման վերաբերյալ (https://www.youtube.com/watch?v=ZpugsGdmPV4&t=2826s 53ր 40 վրկ սկսած), վարչապետը հայտարարեց, որ այս ծրագիրը հաստատում են 500 կամ 1000 հայտատուի սպասարկելու համար: Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարը հայտարարեց, որ փողի խնդիր չկա և նախատեսում են միջոցներ հատկացնել առաջիկա երեք տարիների ընթացքում առնվազն 230 գոմի համար:

Այս պահին ծրագրի արդյունքն ու արդյունավետությունը գնահատելու խնդիր չկա: Դրանք կարելի է և պետք է գնահատել ծրագիրն ավարտելուց հետո: Սակայն միջանկյալ ցուցանիշները պետք է ուսումնասիրել:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2019թ. վերը նշված ծրագրի շրջանակներում հավանության է արժանացել 162 հայտ, որոնցից յուրաքանչյուրը դիտարկելու համար միջին հաշվով ծախսվել է 3 աշխատանքային օր:

Այս 162 հայտը դիտարկելու համար էկոնոմիկայի նախարարության համապատասխան մասնագետները ծախսել են մոտավորապես 4000 ժամ: Միանշանակ է, որ շատ ավելի ժամանակ է ծախսվել, որովհետև համապատասխան մասնագետների կողմից հայտերի ուսումնասիրությունից հետո ժամանակ է ծախսվել դրանք ղեկավարությանը ներկայացնելու և քննարկելու վրա, դրանց վերաբերյալ կարծիքի տրամադրմանը մասնակցել են ոչ միայն մասնագիտացված ստորաբաժանման, այլ նաև իրավաբանական, ֆինանսական և այլ ստորաբաժանումների մասնակիցներն ու ղեկավարները: Եթե հաշվի առնենք, որ ներկայացված հայտերը, հավանաբար, ավելի շատ են եղել, չնայած թերահավատ եմ, որ դրանք հասել են վարչապետի ակնկալած 1000-ին, ապա այդ հայտերի ուսումնասիրության վրա պետական կառավարման համակարգը մեկ տասնյակ հազարից ավելի ժամ է ծախսել:

Արդյոք սա գյուղատնտեսության բնագավառում կուտակված խնդիրներից այն մեկն է, որի վրա աշխատակիցներն այսքան ժամանակ պետք է ծախսեն: Ո՞վ է որոշել գյուղատնտեսության և մնացած բնագավառներում լուծում պահանջող խնդիրների առաջնահերթությունները և որտե՞ղ են դրանք սահմանված: Անցած ժամանակահատվածն ամբողջությամբ բավարար էր բարեփոխումների նպատակները սահմանելու և պետական կառավարման համակարգի արձանագրած առաջին արդյունքները գնահատելու համար: Պետական կառավարման համակարգը չի ստացել ռազմավարական փաստաթղթով ամրագրված հստակ ուղղորդում, թե ինչն է կարևոր այս կառավարության համար և ինչն է երկրորդական: Միանշանակ չէ, որ առաջնահերթությունների վերաբերյալ վարչապետի և մասնագետների կարծիքները համընկնում են: Չի բացառվում, որ պետական պաշտոնյաները շարունակեն դարակներից հանել նախկինում, հաճախ միջազգային կառույցների օգնությամբ պատրաստած նախագծերը, մի փոքր թարմացնեն դրանք և ներկայացնեն կառավարության նիստի քննարկմանը: Արդեն նշել եմ , որ կառավարության նիստերի ընթացքում քննարկվող հարցերի մի զգալի մասը այս կառավարությունը չի ձևավորում: Ուսումնասիրեք 2019թ. կառավարության նիստերի օրակարգը: Քննարկված հարցերի մի զգալի մասով ՀՀ կառավարությունը  փոփոխություններ է կատարել իր 2018թ. դեկտեմբերի 27-ի №1515-Ն որոշման մեջ,  ազատել է մաքսատուրքերից, փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության նախկինում ընդունած որոշումներում: Ընդ որում, ՀՀ կառավարության վերը նշված 2019թ. ապրիլի 4-ի №369-Լ որոշման մեջ կառավարությունը փոփոխություն է կատարել արդեն երկու շաբաթ հետո, ՀՀ կառավարության 2019թ. ապրիլի 18-ի №473-Լ որոշմամբ: Եթե պետական ապարատն այսքան ժամանակ է ծախսում այս հարցի վրա, էլ երբ անդրադառնա կարևորին (իհարկե, դեռ պետք է պարզել, թե որն է կարևորը): Իհարկե կարող է տպավորություն ստեղծվել, որ պետական կառավարման համակարգը դիմադրում է:

Հարկերի դրույքաչափերի նվազեցման, պարբերաբար հարկային արտոնություններ շնորհելու պայմաններում ֆինանսավորում պահանջող նորանոր ծրագրերի ֆինանսական կայունության գնահատականների մասին տեղեկատվության բացակայությունը մտահոգիչ է:

Կառավարության ղեկավարը և հանրային հեռուստատեսությունը պարբերաբար հայտարարում են տնտեսությունում կատարվող արմատական փոփոխությունների մասին: Փոփոխություններ տեսնում ենք բոլորս: Մարդկանց տրամադրությունը շատ ավելի լավ է, քան երկու տարի առաջ էր և հիմնականում գերիշխում է լավատեսությունը: Սակայն երբ տաքսու վարորդի կարծիքով հեղափոխությունից գրեթե երկու տարի հետո իր կյանքում էական փոփոխություններ չեն արձանագրվել, ապա պետք է գնահատել դրա հետ կապված ռիսկերը և միջոցներ ձեռնարկել: Հեռուստատեսությամբ և վարչապետի ելույթներում հնչող արմատական տնտեսական բարեփոխումների մասին պնդումները և իր կյանքում էական փոփոխություններ չզգացող քաղաքացու կարծիքների աններդաշնակությունը մի օր խնդիրներ է հարուցելու: Իհարկե, կգտնվեն պետական պաշտոնյաներ, որոնք կփորձեն հիմնավորել, որ տաքսու վարորդն իրականում ճիշտ չէ և իրականում մեծ տնտեսական փոփոխություններ են կատարվում երկրում: Նախկին իշխանությունները ևս փորձում էին համոզել, որ իրենց հետ անհամաձայնություն հայտնող քաղաքացին ճիշտ չէ: Նորերը պետք է դուրս գան հների գործելաոճի տրամաբանությունից: Surely, comrades, you don’t want Jones back?

Երբ 2020թ. հունվարի 25-ին ՀՀ վարչապետը Կապանում, առանց աչքը թղթից կտրելու, գլուխը հակած, նստած կարդում է արդեն սովորական դարձած ելակի ու բողկի արտահանման աճի մասին փաստերի ցանկը և հիշում ես նրա զգացմունքային և տրամաբանված ելույթները 2018թ. ապրիլ-մայիսին Երևանի  փողոցներում, տպավորություն է ստեղծվում, որ վարչապետը մտել է ուրիշի դաշտ, գործում է ուրիշի տրամաբանությամբ: Քաղաքակրթական փոփոխությունները պետք է կառուցվեն ոչ թե «Կարգին հաղորդման», այլ «Ես իմ անուշ Հայաստանի»-ի շրջանակներում:

Մոտավորապես 100 օր հետո կլրանա Նիկոլ Փաշինյանի վարչապետ նշանակվելու երկու տարին:

Արտակ Քյուրումյան