«Իշխանությանը քննադատելու ցանկացած փորձ կարելի է մեկնաբանել որպես հիբրիդային հեղաշրջման փորձ, սա վտանգավոր է»․ Խոսրով Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.04.2026 | 23:27
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
16.04.2026 | 23:16
ՌԴ-ում ինտերնետն այժմ վերահսկվում է ԱԴԾ-ի երկրորդ ծառայության կողմից, որի աշխատակիցները փորձել են թունավորել Նավալնիին․ The Bell
16.04.2026 | 22:58
Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են հրադադարի
16.04.2026 | 22:48
Թուրքիայում ուսուցիչները բողոքի ցույցեր են անցկացրել դպրոցներում զինված հարձակումներից հետո
16.04.2026 | 22:34
Դեռևս առկա են լուրջ մարդասիրական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն. Սիմոնյանը՝ Բաքվում պահվող գերիների մասին
16.04.2026 | 22:21
Վրաստանում հատուկ վիզա կգործի «թվային քոչվորների» համար
16.04.2026 | 22:08
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.04.2026 | 21:54
Մուստաֆաևը հայտարարել է, որ Արաքսի վրայով Աղբենդի կամուրջը շուտով կհանձնվի շահագործման
16.04.2026 | 21:40
Նամականիշ՝ նվիրված «Հայկական ժառանգություն. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» թեմային
16.04.2026 | 21:27
ԱՄՆ զորքերը պատրաստ են վերսկսել մարտական ​​գործողությունները. Հեգսեթը զգուշացնում է Իրանին
16.04.2026 | 21:14
Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի տնտեսությունում ֆրանսիական կապիտալով ընկերությունների ներգրավվածությունը
16.04.2026 | 21:00
Կառավարությունը շեշտում է՝ եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ԵՄ-ից աջակցության փաթեթներ ունի՝ մեղմելու հետևանքը․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 20:50
Հռոմի պապը քննադատել է «բռնակալներին», որոնք միլիարդներ են ծախսում պատերազմների վրա
16.04.2026 | 20:42
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ «Ուժեղ Հայաստան»-ից 14 անձ է ձերբակալվել, նոր գաղտնալսում է հրապարակվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 20:30
Եթե նույնիսկ հաղթի Սամվել Կարապետյանը, նա վերադարձնելո՞ւ է Ղարաբաղը․ Սերգեյ Մարկեդոնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի նախկին վարչապետ, «Քրիստոնեադեմոկրատական միության» նախագահ Խոսրով Հարությունյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանությանը մեղադրում է հիբրիդային հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ՝ ասելով, որ հեղաշրջման փորձի ողնաշարը կոտրել են պաշտոնանկություններով, ասաց․ «Ինձ համար հավելյալ մեկնաբանության կարիք ունի հիբրիդային հեղաշրջում թեզը, ես առաջին անգամ եմ նման բան լսում»։

Խոսրով Հարությունյանին ծանոթ է հիբրիդային պատերազմ տերմինը․ «Եթե դա պրոեկտում ենք հայաստանյան իրականության վրա, սկսում եմ ես մտածել՝ արդյոք Փաշինյանը նկատի ուներ, որ եթե որևէ մեկն օգտագործի լրատվամիջոցներն ու խիստ քննադատի կառավարությանը, դա կարելի է որակել որպես հիբրիդային հեղաշրջման փորձ։ Եթե դա էդպես է, ապա սա ուղղակի սպառնալիք է այլակարծությանը, ժողովդարությանը։ Հուսամ, թե դա էդպես չէ։ Հուսամ, թե վարչապետը դա նկատի չուներ»։

Հակառակ դեպքում, ըստ Հարությունյանի, «ցանկացած փորձ իշխանություններին քննադատելու, կարելի է մեկնաբանել որպես հիբրիդային հեղաշրջման փորձ։ Սա վտանգավոր է»։

Փաշինյանն այսօր նաև ասաց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը քաղաքական  ընդդիմություն է դարձել և ներքաշվել հիբրիդային հեղաշրջման տրամաբանության մեջ։ Այս կապակցությամբ  ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորն ասաց․ «Սահմանադրական դատարանը քաղաքական նպատակներին չի կարող ծառայել։ Պետք է ծառայի օրենքին և Սահմանադրությանը։ Թովմասյանի գործողությունների սահմանադրականությունը ոչ ոք կասկածի տակ չի առնում։ Բոլորը խոսում են այն մասին, որ դա հակառակ է քաղաքական նպատակահարմարությանը։ Դատական իշխանության լեգիտիմությունը պայմանավորված չէ հանրության սպասելիքները բավարարելու կարողությամբ»։

Նիկոլ Փաշինյանն այսօր չհերքեց, որ ինքն է հանձնարարել մինչև վերջ ուսումնասիրել Հրայր Թովմասյանի ընտրության առթիվ փաստերը՝ հայտարարելով, որ կեղծիքով ընտրված մարդը ՍԴ նախագահ չի լինելու․ «Դուք համոզվա՞ծ եք, որ կեղծիքով է ընտրվել։ Ես մասնակցել եմ այդ քվեարկությանը։ Հրայր Թովմասյանի ընտրությանը քվեարկությունը եղել է բացառապես օրենքի շրջանակում, թող որևէ մեկն ասի, որ դա եղել է կեղծիքներով»,- հակադարձեց Հարությունյանը՝ հավելելով․ «Եթե գործը ընթացքի մեջ վարչապետը, ամենաազդեցիկ պաշտոնյան, ասում է՝ այնտեղ կեղծիքներ կան, ես սկսում եմ մտածել, որ նա արդեն հանձնարարական է տալիս իրավապահ մարմիններին, որ էնտեղ խախտում  է եղել։ Ակնհայտ է, որ սա արվում է  քաղաքական նպատակահարմարությանը տուրք տալով։ Սա է, որ վտանգ է ժողովրդավարությանը»։

Հարցազրույցի մանրամասները դիտեք տեսանյութում։

Մարինե Խառատյան