Սիրիայի կառավարական զորքերը ռազմական գործողություններ են սկսել Իդլիբում և Հալեպում
Քաղաքականություն
26.01.2020 | 12:52Սիրիայի ԶՈՒ-ն հրետակոծել է զինյալների դիրքերը Հալեպում, իսկ Իդլիբ նահանգում մի գյուղ են գրավել. հայտնում է regnum.ru-ն:
Կառավարական ուժերի հրետանին հարվածներ է հասցրել Իդլիբի մուտքի մոտ հակառակորդի պաշտպանական գծերի ուղղությամբ ու ինտենսիվ հարվածներ է հասցրել Հալեպի արևմտյան մերձակայքում գտնվող խմբավորումների դիրքերին:
Նշվում է, որ զինյալների շարքերում զգալի կորուստներ կան:
Շաբաթ Սիրիայի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ էր ուղարկել ուղերձ, որում նշվում է, որ կառավարական զորքերը ռազմական գործողություններ են իրականացնում Իդլիբ և Հալեպ նահանգներում «օգնության համար սիրիական բանակին դիմած խաղաղ բնակիչների պաշտպանության նպատակով»: