Երուսաղեմի սրբազան հողը կարող է կամուրջ դառնալ, որ այստեղ այցելողները նաև նրա միջոցով​ ճանաչեն Հայաստանն ու հայ հոգևոր մշակույթը. Արմեն​ Սարգսյան

Լուրեր

31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 19:44
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուժեղ կարձագանքի իր թիրախների վրա Իրանի հարձակումներին
31.08.2026 | 19:30
Ահաբեկում և սպառնում են՝ գազը կթանկացնեն, բայց ՀՀ-ն հարվածներին պատրաստ է, որ քաղաքացին չզգա դրանք․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի​ Հանրապետության​ նախագահ​ Արմեն​ Սարգսյանը​ և​ տիկին​ Նունե​ Սարգսյանն​ այցելել​ են​ Երուսաղեմի​ և​ ողջ​ քրիստոնեական​ աշխարհի ամենանվիրական​ և​ գլխավոր​ սրբավայրերից​ մեկը՝​ Սուրբ​ Հարության​ տաճար:​ Այն կառուցված​ է​ Քրիստոսի​ գերեզմանի,​ Գողգոթայի​ խաչելության​ տեղի,​ Խաչգյուտի​ քարայրի​ և մի​ շարք​ այլ​ սրբավայրերի​ վրա։​ Քրիստոսի​ գերեզմանը​ գտնվում​ է​ Ս.​ Հարության​ տաճարի​ մեծ գմբեթի​ տակ:​ ​ Տաճարը​ համատեղ​ տնօրինում​ են​ Հայ,​ Հույն​ և​Կաթոլիկ​ եկեղեցիները:

Հայաստանի նախագահին​ և​ տիկնոջը​ դիմավորել​ են Երուսաղեմի​ Հայոց​ պատրիարքության​ լուսարարապետ​ Գերաշնորհ​ տեր​ Սևան​ արքեպիսկոպոս Ղարիբյանը,​ հայ հոգևոր դասի​ ​ այլ ներկայացուցիչներ։

Նախագահ Սարգսյանը​ և​ տիկին Սարգսյանը​ շրջել​ են​ տաճարում,​ եղել​ սրբավայրերում, մոմ​ վառել,​ աղոթք հնչեցրել, զրուցել հոգևորականների​ հետ:

Հայ​ հոգևորականների հետ​ հանդիպմանը նախագահ Սարգսյանն ասել է, որ հայ ժողովուրդը հսկայական մշակութային,​ հոգևոր​ արժեքներ​ ունի​ այս​ հողում​ և​ կարիք​ կա այդ​ ամենը​ շատ​ ավելի​ լավ ցուցադրելու​ և​ Երուսաղեմի​ այցելուներին,​ և​ աշխարհին ընդհանրապես: Նախագահի խոսքով՝ այս սրբազան հողն ու վայրը​ կարող​ են կամուրջ դառնալ,​ որ այն​ մարդիկ,​ ովքեր այցելում​ են​ այստեղ, նաև Երուսաղեմի​ միջոցով​ ճանաչեն Հայաստանը, հայ հոգևոր ու մշակութային մեծ ժառանգությունն ու արժեքները: